COMEX – ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ 05/05/09
Նյու-Յորքի COMEX բորսայում այսօր գիշեր կայացած առևտրային շրջանի արդյունքում արձանագրվել է թանկարժեք մետաղների գների աճ: Մասնագետները սույն աճը կապում են դոլարի փոխարժեքի անկման հետ:
Ոսկու հունիսյան ֆյուչրսների գինը աճել է 1.6%-ով և կազմել է 902.20 դոլար մեկ ունցիայի դիմաց: Արծաթի գինը հուլիս ամսվա ֆյուչրսային պայմանագրերի համար աճել է 4.9%-ով և կազմել է 13.113 դոլար մեկ ունցիայի դիմաց և պլատինի գինը հուլիս ամսվա ֆյուչրսների համար աճել է 2.3%-ով և կազմել է 1122 դոլար մեկ ունցիայի դիմաց: