Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66405.56+0.41 TOPIX - 4146.71+0.72
STOCKS CHINA:  HANG SENG - 25584.79+0.07 SSEC - 3952.18-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
28/08/2026  CBA:  USD - 364.32-0.15 GBP - 495.11+0.41
28/08/2026  CBA:  EURO - 424.36+0.15
28/08/2026  CBA:  GOLD - 53517-755 SILVER - 802-0.62
Նախագահին հյուրընկալել են «Կովկասֆուդ» ընկերությունում
19/09/2015 22:05
Կիսվել

Նախագահին հյուրընկալել են «Կովկասֆուդ» ընկերությունում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների և Կոտայքի մարզի տեղական ու տարածքային կառավարման մարմինների ղեկավարների հետ Ալափարս համայնքում ծանոթացել է ժամանակակից նոր տեխնոլոգիաների կիրառմամբ «Կովկասֆուդ» ընկերության կողմից հիմնված պտղատու այգիներին, որոնք նախատեսված են ապահովելու բարձր բերքատվություն՝ մեծացնելով գյուղատնտեսական արտադրության արդյունավետությունը՝ հետագայում հաջողված փորձը կիրառելի դարձնելով նաև այլ մարզերում:

Հանրապետության Նախագահին ներկայացրել են ընկերության կողմից կատարված ներդրումները, իրականացված աշխատանքները և տարածքի զարգացման հետագա ծրագրերը: Ըստ պատասխանատուների, կատարվել է շուրջ 700.0 մլն դրամի ներդրում: 2016-2018թթ. նախատեսվում է իրականացնել ևս 200.0 մլն դրամի ներդրում:

Վարձակալված ընդհանուր 35.4 հեկտար մակերեսով հողատարածքի վրա ընկերությունը, ելնելով բնակլիմայական պայմաններից և հողի որակից, հիմնել է 29.3 հեկտար մակերեսով ընկուզենու և խնձորենու այգիներ, որից խնձորենին զբաղեցնում է 9.2 հեկտար, իսկ ընկուզենին՝ 20.1 հեկտար: Այն մշակվում է ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան. կառուցվել են արդի ավտոմատացված ոռոգման կաթիլային և կարկտապաշտպան համակարգեր (այգին ցանցապատվել է):

Հողային աշխատանքներն սկսվել են 2014թ. հոկտեմբերին, իսկ ծառատունկը կազմակերպվել է 2015թ. մարտ-ապրիլ ամիսներին: Կատարված աշխատանքների արդյունքում, խնձորենին և ընկուզենին լիարժեք բերքատվության ցուցանիշներ կապահովեն համապատասխանաբար 4-րդ տարում (40 տոննա 1 հեկտարից) և 7-րդ տարում (7 տոննա 1 հեկտարից):

«Կովկասֆուդի» պատասխանատուների հավաստմամբ, ընթացիկ աշխատանքների և պահպանման համար այգում ներկայումս մշտական աշխատանք է իրականացնում 10 աշխատակից՝ 150,000 ՀՀ դրամ միջին ամսական աշխատավարձով: Սեզոնային աշխատանքների ժամանակ նախնական հաշվարկներով, այգում լրացուցիչ կաշխատեն 30-50 աշխատակից՝ 120,000-150,000 ՀՀ դրամ միջին ամսական աշխատավարձով:

28/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.32
-0.15
Եվրո (EUR)
424.36
+0.15
Ռուբլի (RUR)
4.2392
-0.0241
Լարի (GEL)
139.38
-0.08
53517
-755
Արծաթ
802
-0.62