ԱՊՊԱ-ի շուկայի 55%-ը բաժին է ընկնում 2 ընկերության, մնացյալ 45%-ը՝ 4 ընկերության
Օգոստոս ամսվա վերջի դրությամբ մեր երկրում ԱՊՊԱ (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 437 հազար 134 միավոր:
Տարեսկզբի համեմատ ցուցանիշը կրճատվել է: Հունվարի 1-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել էր 439 հազար 460 միավոր:
Հաշվետու ամսվա վերջի դրությամբ ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագիրների մեծ քանակ գրանցվել է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերության մոտ: Ընկերության մասնաբաժինը շուկայում կազմել է մոտ 33%:
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության մասնաբաժինը կազմել է 22%: «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը ապահովել է 15% մասնաբաժին, «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերությունը՝ 12%, իսկ «ՌԵՍՈ»-ն՝ 11%: «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերության մասնաբաժինը կազմել է 7%: