Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Սերգո Կարապետյանը Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հետևել է խաղողի մթերման աշխատանքներին
25/09/2015 12:32
Կիսվել

Սերգո Կարապետյանը Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հետևել է խաղողի մթերման աշխատանքներին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին այցելել է Տավուշի մարզ` խաղողի մթերման կազմակերպման աշխատանքներին հետևելու նպատակով: Նախարարը եղել է մարզի մի շարք սահմանամերձ համայնքներում և բոլոր վերամշակող ընկերություններում:

«Սահմանամերձ համայնքները մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում և մեր նպատակն է առավելագույնս աջակցել այս համայնքների բնակիչներին, ովքեր իրենց կյանքի գնով են բերքը մշակում` իրացումն առանց խոչընդոտների կազմակերպելու հարցում», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի տնօրեն Գարիկ Վարդանյանի տեղեկացմամբ ընկերությունն օրական մթերում է 200 տոննա խաղող, ընդ որում, ամբողջությամբ Տավուշի մարզից: Ըստ նրա` խաղողագործների հետ կնքված պայմանագրերով նախատեսվում էր մթերել 4100 տոննա խաղող, սակայն որակյալ արտադրանքի առաջարկի դեպքում ընկերությունը պատրաստ է անսահմանափակ քանակությամբ մթերումներ իրականացնել: Ընկերության կողմից արդեն իսկ մթերվել է 2500 տոննա խաղող: Տնօրենը նաև տեղեկացրել է, որ գործարանն ունի 19 մշտական և 21 սեզոնային աշխատակիցներ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 120 հազար դրամ, բոլորը մարզի բնակիչներ են:

Այնուհետև նախարարն ուղևորվել է դեպի Այգեպարի գինու գործարան: Այստեղ խաղողի մթերումները կսկսվեն սեպտեմբերի 28-ից: Թեև նախապես պայմանագրեր չեն կնքվել գյուղացիների հետ, սակայն պատասխանատուները հավաստիացրեցին`պատրաստ են մթերել ամբողջ բերքը:

Նախարար Սերգո Կարապետյանը հանդիպումներ է ունեցել Վարագավան համայնքի խաղողագործների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին: Խաղողագործ Սվետլանա Խաչատրյանը տեղեկացրել է, որ 2000 մ2 վրա խաղող է մշակում, այս տարի արդեն ստացել է 5 տոննա բերք, ունի պայմանագիր Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի հետ և պատրաստվում է իրացնել արտադրանքը: Այգեհովիտ համայնքում նախարարը զրուցել է խաղողագործների հետ, որոնք մեծ դժվարությամբ հավաքում են խաղողի բերքը, նախարարը հորդորել է առաջին հերթին հետևել իրենց անվտանգությանն ու զգոնություն պահպանել։

Այցի ընթացքում նախարարը եղել է նաև մարզի Բերդավան համայնքում գտնվող խաղողի մթերման կետում, զրուցել գյուղացիների հետ, պատասխանել նրանց հուցող հարցերին: Հանդիպմանը ներկա էին նաև հարակից մի շարք համայնքների ղեկավարներ: Նախարարը հավաստիացրել է խաղողագործներին, որ չնայած վերամշակող ընկերությունները խնդիրներ ունեն, սակայն նախորդ տարվա մթերման գինը կպահպանվի, բերքն ամբողջ ծավալով կմթերվի: Նախարարը հայտնել է, որ մի քանի օրից կվերագործարկվի տեղի մթերման կետը, նախարարությունը նաև կհետևի, որպեսզի մթերված խաղողի դիմաց վճարումները ժամանակին կատարվեն:

Նախարարի խոսքով՝ անցյալ տարի Տավուշի մարզում արտադրվել է շուրջ 15 հազար տոննա խաղող, որից մթերվել է 7 500-ը, այս տարի բերքն ավելի առատ է, կան տարածքներ, որտեղ հեկտարից մինչև 25 տոննա խաղող են ստանալու: Մարզում կան թվով 5 մթերող կազմակերպություններ, որոնցից 3-ն արդեն մթերումներ են իրականացնում: Սերգո Կարապետյանը կոչ է արել բնակիչներին բերքահավաքի հարցում չշտապել, քանի որ խաղողի շաքարայնությունը դեռևս այնքան էլ բարձր չէ՝ ևս մեկ անգամ վստահեցնելով, որ բոլոր վերամշակող ընկերությունների հետ հստակ պայմանավորվածություն ունեն՝ բերքն ամբողջությամբ կմթերվի, և դաշտում խաղող չի մնա: Անդրադառնալով վճարումների հարցին՝ նախարարը մասնավորապես նշել է, որ Երևանի կոնյակի գործարանի մասնաճյուղը վճարումները կատարում է եռօրյա ժամկետում, մնացած ընկերությունները՝ ըստ սահմանված գրաֆիկի:

Այցի ավարտին նախարարն այցելել է նաև «Երեւանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ Դեբեդավանի մասնաճյուղ և Իջևանի գինու գործարան, որտեղ խաղողի մթերումների մեկնարկն այսօրվանից արդեն տրված է: Գործարանի գործադիր տնօրեն Ատոմ Էգոյանի խոսքով՝ հաշվի առնելով բերքի առատությունը՝ այս տարի իրենց ունեցած պահանջարկից ավել խաղող կմթերեն։

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41