Տնտեսական

USD BUY - 366.50+0.50 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 423.00+0.50 EUR SELL - 431.00+2.00
OIL:  BRENT - 78.55-5.35 WTI - 75.49-6.49
COMEX:  GOLD - 4339.00+0.61 SILVER - 69.90-0.24
COMEX:  PLATINUM - 1799.20+1.83
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.3+0.06 EUR/GBP - 1.161+0.22
FOREX:  EUR/USD - 1.161+0.22 GBP/USD - 1.3423+0.16
STOCKS RUS:  RTSI - 1087.58-1.63
STOCKS US: DOW JONES - 51999.67+0.64 NASDAQ - 26376.34-1.15
STOCKS US: S&P 500 - 7511.35-0.57
STOCKS JAPAN:  NIKKEI - 69404.50+0.13 TOPIX - 3991.14-0.21
STOCKS CHINA:  HANG SENG - 24493.95-1.40 SSEC - 4091.89-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10494.21+0.61 CAC40 - 8447.27+0.75
STOCKS EUR:  DAX - 24910.41+0.07
16/06/2026  CBA:  USD - 368.21+0.15 GBP - 494.4+0.24
16/06/2026  CBA:  EURO - 427.49+0.1
16/06/2026  CBA:  GOLD - 51558+2024 SILVER - 836.84+43.65
«Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագրի մեկնարկը` հոկտեմբերի 4-ին
01/10/2015 15:15
Կիսվել

«Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագրի մեկնարկը` հոկտեմբերի 4-ին

Հոկտեմբերի 1-ին պաշտոնապես ազդարարվել է «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագրի մեկնարկը: Ավտոարշավի մասնակիցները կսկսեն իրենց գործարար ճանապարհորդությունը հոկտեմբերի 4-ին` «Դիջիթեք էքսպո» ցուցահանդեսի պաշտոնական ավարտից հետո:

Ծրագրի պաշտոնական մեկնարկը մամուլի սաուլիսին ազդարարեցին  ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար  էմիլ Տարասյանը, ծրագրի կազմակերպիչ և ֆինանսավորող, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն  Վահան Շաքարյանը, «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Հովսեփյանը և ծրագրի գլխավոր հովանավոր, «Սիթիմոբիլ» ընկերության հիմնադիր Արամ Առաքելյանը:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանն իր խոսքում նշեց. ««Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ»-ը նոր ձևաչափ է, որը հնարավորություն կընձեռի հայկական ՏՀՏ բնագավառի կազմակերպություններին ներկայացնելու ՏՀՏ ոլրտում Հայաստանի առկա ներուժը: Մենք անցում ենք կատարում ոլորտի ցուցահանդեսային ներկայացումից դեպի ավելի ակտիվ, ոչ ստանդարտ լուծումներով ձևաչափի, ինչը հնարավորություն կտա գործարարներին  հանդիպելու եվրոպացի գործարարների հետ, արդյունքում կլինեն կոնկրետ գործնական առաջարիկություններ և ձեռք կբերվեն պայմանավորվածություններ:  Սա նախադեպ է ոչ միայն ՏՏ-ի համար, այլ նաև նոր ձևաչափ է, նոր մոտեցում, որի արդյունքները տեսանելի կլինեն արշավից հետո»:

«Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամն ու «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը համատեղ իրականացնում են «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտովազք» ծրագիրը, որի հիմնական նպատակն է գործարար (B2B) հանդիպումների միջոցով համախմբել և եվրոպական 20 պետությունների շուկային ու գործընկեր կազմակերպություններին ներկայացնել հայկական ՏՀՏ և գործարար ոլորտի ներուժը, Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արտադրական կարողությունները, ձևավորել երկկողմ, եռակողմ և բազմակողմ համագործակցություն, ինչպես նաև ներկայացնել Հայաստանը որպես կամուրջ դեպի Եվրասիական տնտեսական միություն, Միջին Ասիա և Արևելք` դրանով իսկ նպաստելով Հայաստանում ներդրումային հնարավորությունների ներկայացմանը: Ծրագրի շրջանակում սույն թվականի հոկտեմբերի 4-ից մինչև նոյեմբերի 6-ը հայկական ՏՀՏ ընկերությունների ավելի քան 40 ներկայացուցիչներ  կայցելեն 20 եվրոպական երկիր, կմասնակցեն ոլորտի ներկայացուցիչների հետ կազմակերպվող`

– «Hi-Tech/Made in Armenia» բիզնես ֆորումների,
– տեղական կազմակերպությունների հետ հանդիպումների,
– հայկական «Hi-Tech» անկյան ներկայացմանը և
– միջազգային մի շարք միջոցառումների:

Հայկական ՏՀՏ պատվիրակությունը գործարար հանդիպումներ կունենա Վիեննայում, Պրահայում, Բեռլինում, Ամստերդամում, Բրյուսելում, Փարիզում, Մարսելում, Միլանում, Զագրեբում, Բելգրադում, Սոֆիայում, Աթենքում և այլուր, ինչպես նաև կմասնակցի Բուխարեստում և Կատովիցեում կազմակերպվող խոշոր տեխնոլոգիական միջազգային միջոցառումներին:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Կառավարության` ի դեմս ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ Սփյուռքի նախարարության, ՀՀ Արտաքին գործերի նախարարության, ԼՂՀ Կառավարության, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի և Ձեռնարկությունների եվրոպական ցանցի հետ համագործակցությամբ, ինչպես նաև «Ռեսո» ապահովագրական ընկերության, «Ալտակոդ» և «Արփինետ» ընկերությունների աջակցությամբ և «Լոֆթ» ու «Սիթիմոբիլ» ընկերությունների հովանավորությամբ:

16/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.21
+0.15
Եվրո (EUR)
427.49
+0.1
Ռուբլի (RUR)
5.0795
-0.0014
Լարի (GEL)
138.6
+0
51558
+2024
Արծաթ
836.84
+43.65