Ութ ամսում արտադրվել է 50 հազար կարատ ադամանդ
Ընթացիկ տարվա առաջին ութ ամսում Հայաստանում արտադրվել է շուրջ 50 հազար կարատ ադամանդ (1 կարատ = 0,2գ): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է մոտ 25%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Մեր երկրում ադամանդի մշակումն իրականացվում է հիմնականում օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի կողմից:
Հայաստանում մշակվող ադամանդի հումքը առավելապես ներմուծվում է Ռուսաստանից, Բելգիայից և Իսրայելից:
Հայաստանում արտադրված ադամանդի մեծ մասն արտահանվում է:
Նշենք, որ 2014 թվականին Հայաստանում արտադրվել էր 59 հազար 712 կարատ ադամանդ: 2013 թվականին արտադրվել էր 94 հազար կարատ ադամանդ: