Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 393.00-0.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.82+1.01 WTI - 83.46+0.69
COMEX:  GOLD - 3547.90-5.06 SILVER - 41.77-7.18
COMEX:  PLATINUM - 1300.60-4.42
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.12-0.24 EUR/GBP - 1.0975+0.19
FOREX:  EUR/USD - 1.0975+0.19 GBP/USD - 1.3099-0.19
STOCKS RUS:  RTSI - 927.51-1.91
STOCKS US: DOW JONES - 49097.06-2.19 NASDAQ - 23879.20-2.25
STOCKS US: S&P 500 - 7175.83-2.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10452.68-0.93 CAC40 - 8080.74-0.81
STOCKS EUR:  DAX - 25463.81-1.06
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Ռալֆ Յիրիկյանը՝ «Մերկուրի» մրցանակաբաշխության մրցանակակիր
24/10/2015 16:27
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Ռալֆ Յիրիկյանը՝ «Մերկուրի» մրցանակաբաշխության մրցանակակիր

Կայացել է «Մերկուրի» մրցանակաբաշխությունը, որի պատվավոր մրցանակին արժանանում են տնտեսության և գործարար ոլորտում նշանակալի հաջողություններ ու վաստակ ունեցող ընկերություններն ու անհատները։ «Մերկուրի» մրցանակաբաշխությունը   միջազգային է և անցկացվում է տարբեր երկրների Առևտրաարդյունաբերական պալատների նախաձեռնությամբ: Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատն այն կազմակերպում է 2006 թվականից:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձել է մրցանակաբաշխության մրցանակակիր՝ վերահաստատելով Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի իր դիրքերը: Մրցանակի է արժանացել նաև ընկերության գլխավոր տնօրենը՝ երկրում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մշակույթի ներդրման համար:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը լիովին նոր շունչ է հաղորդել Հայաստանում բիզնես կառավարմանն ու միջավայրին: Տասնամյա գործունեության ընթացքում կազմակերպություն բարձրաձայնել է այնպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են՝ կայուն զարգացումը, էթիկայի նորմերի վրա հիմնված կառավարումը, շահառուների ներգրավվածությունը, բնապահպանությունը,  աշխատանքային հավասար պայմանները, բարեխիղճ գովազդը և այլն: Կազմակերպության սոցիալական ներդրումների շնորհիվ լուծվել են սոցիալ-տնտեսական շատ խնդիրներ: Արժեքային այս համակարգի ներդրման հարցում իր մեծ ներդրումն է ունեցել գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն ունի ամենաընդարձակ 2G, 3.75G, 4G ցանցերը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Հիմնադրման օրվանից կարճ ժամանակամիջոցում ընկերությունը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Որպես նորարարությունների առաջատար՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը մեծ դերակատարում ունի Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի զարգացման գործում:

Այս տարվա «Մերկուրի» մրցանակաբաշխությանը ներկայացված է եղել քսանհինգ անվանակարգ՝ ընդգրկելով տնտեսության բոլոր ոլորտները։ Փորձագիտական գնահատման հետազոտական ծրագիրն իրականացրել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գնահատող հանձնաժողովը, արդյունքների ամփոփիչ գնահատականին մասնակցել է նաև միջգերատեսչական հանձնաժողովը, որի կազմում եղել են պետական կառույցների ներկայացուցիչներ:

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72