Ֆինանսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 416.00+1.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 73.95+1.96 WTI - 70.63+1.85
COMEX:  GOLD - 4030.50+1.06 SILVER - 58.35+0.52
COMEX:  PLATINUM - 1587.00+0.95
LME:  ALUMINIUM - 3232.50-4.83 COPPER - 13371.00-1.65
LME:  NICKEL - 17172.00-2.32 TIN - 51154.00-4.01
LME:  LEAD - 1934.00-1.02 ZINC - 3492.00-1.81
FOREX:  USD/JPY - 161.71+0.00 EUR/GBP - 1.1363-0.03
FOREX:  EUR/USD - 1.1363-0.03 GBP/USD - 1.3187+0.08
STOCKS RUS:  RTSI - 940.15-0.53
STOCKS US: DOW JONES - 51920.62+0.14 NASDAQ - 25358.60-0.46
STOCKS US: S&P 500 - 7357.49-0.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 69360.88-4.15 TOPIX - 3963.36-1.32
STOCKS CHINA:  HANG SENG - 22671.86-1.76 SSEC - 4027.26-2.26
STOCKS EUR:  FTSE100 - 10529.89+0.65 CAC40 - 8431.61+0.55
STOCKS EUR:  DAX - 24994.83+1.03
26/06/2026  CBA:  USD - 368.12-0.14 GBP - 486.69+1.8
26/06/2026  CBA:  EURO - 419.84+2.09
26/06/2026  CBA:  GOLD - 47363-286 SILVER - 678.93-38.56
Հայաստանի մաքսային համակարգը` «Մաքսային ծառայություն-2015» միջազգային ցուցահանդեսում
26/10/2015 13:02
Կիսվել

Հայաստանի մաքսային համակարգը` «Մաքսային ծառայություն-2015» միջազգային ցուցահանդեսում

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային ծառայությունը հոկտեմբերի 21-22-ն առաջին անգամ մասնակցել է «Մաքսային ծառայություն-2015» միջազգային ցուցահանդեսին: Այն անց է կացվում Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում արդեն 16-րդ անգամ «Եվրասիական տնտեսական միություն. մաքսային համակարգն ու տնտեսությունը» խորագրով: Ցուցահանդեսը համախմբել է 32 պատվիրակությունների ոչ միայն Եվրասիական տնտեսական միության երկրներից, այլև Եվրոպայից: Նրանց մեջ կան նաև մաքսային սպասարկման համար նախատեսված նորարարական սարքավորումներ ու գիտատեխնիկական մշակումներ ներկայացնող արտադրական ձեռնարկություններ:

Հայաստանի մաքսային ծառայության տաղավարն այցելուների ուշադրությունն է գրավել արդիականացվող սահմանային անցակետերով, առևտրի «մեկ պատուհան» ընթացակարգով, փոստային և սուրհանդակային առաքումների պարզեցված հսկողության էլեկտրոնային համակարգով, ինչպես նաև մաքսային հսկողության հուսալի տեխնիկայով ու Դիլիջանի ուսումնական կենտրոնով: Ցուցահանդեսի շրջանակում անցկացվող կլոր սեղան-քննարկումներին և ինտերնետ առևտրի մաքսային հսկողությանը նվիրված միջազգային համաժողովին մեր երկրի մաքսային համակարգը ներկայացել է նաև ժամանակի մարտահրավերներին ընդառաջ մշակված տեխնոլոգիական լուծումներով:

Հայկական տաղավար այցելած Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովին և Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Սերխիո Մուխիկային տպավորել է մեր երկրի մաքսային համակարգի տեխնիկական զինվածությունը, որով իրականացվում է արագ և օպտիմալ հսկողություն: Բելյանինովը մեծ ուրախությամբ ողջունել է Հայաստանի մուտքը ոչ միայն «Մաքսային ծառայություն-2015» ցուցահանդես, այլև  Եվրասիական տնտեսական միություն` ընդգծելով, որ Հայաստանի մաքսային ծառայությունը` ընթացակարգերի էլեկտրոնայնացմամբ, օրինակ է ծառայում ժամանակակից մաքսային համակարգ ունենալուն ձգտող երկրների համար:

«Մաքսային ծառայություն-2015» միջազգային ցուցահանդեսը, որն այցելել է նաև ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, անց է կացվում մաքսային ծառայողի օրվան ընդառաջ: Այն Ռուսաստանում նշվում է հոկտեմբերի 25-ին:

26/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.12
-0.14
Եվրո (EUR)
419.84
+2.09
Ռուբլի (RUR)
4.7383
-0.1271
Լարի (GEL)
139.18
+0.12
47363
-286
Արծաթ
678.93
-38.56