Սոցիալական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 103.37-0.55 WTI - 100.30-0.88
COMEX:  GOLD - 4385.90+0.59 SILVER - 66.94+2.25
COMEX:  PLATINUM - 1806.40+0.39
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.85-0.12 EUR/GBP - 1.1483+0.02
FOREX:  EUR/USD - 1.1483+0.02 GBP/USD - 1.3393+0.22
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
ՎիվաՍել-ՄՏՍ. բնակարանամուտ՝ Լոռու մարզում
31/10/2015 17:51
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. բնակարանամուտ՝ Լոռու մարզում

88-ի ավերիչ երկրաշարժից 27 տարի է անցել, սակայն, Հայաստանի հյուսիսում, ցավոք, դեռ առկա են արհավիրքի հետքերը: Բազմաթիվ ընտանիքներ տարիներ առաջ դարձան տնազուրկ, նրանցից շատերը մինչ օրս էլ կառուցում են` շարունակելով հուսալ, որ մի օր նորից տուն կունենան:

Մարգարյանների ընտանիքը մեկն է Լոռու մարզի Լեջան գյուղում  բնակվողներից, որոնք արհավիրքի հետևանքով զրկվել են իրենց տնից և առ այսօր ապրում էր  ժամանակավոր կացարանում: Առանց կոմունալ հարմարությունների, փոքր ու անշուք վագոն-տնակը Մարգարյանների երկու զավակների համար եղել է տան միակ նախատիպը. դուստրն  արդեն ամուսնացել է, իսկ որդին չի ամուսնանում՝ պայմանների  պատճառով:

«Իմ և ամուսնուս երիտասարդությունն անցել է այս դոմիկում: Ամուսինս այս էլ քանի տարի գնում է արտագնա աշխատանքի, որ կարողանանք քարը քարին դնել ու տուն կառուցել՝ գոնե մեր որդու համար, սակայն տարիներն անցնում են, ու մենք մինչև վերջերս միայն պատերն էինք կառուցել: Այսօր, երբ տեսնում եմ մեր կառուցված տունը, չեմ հավատում աչքերիս: Իմ ամբողջ կյանքի երազանքը կատարվել է այսօր»,- ասել է ընտանիքի մայրը՝ Հասմիկը:

Մարգարյանների տուն ունենալու վաղեմի երազանքն իրականություն է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության շնորհիվ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընկերության աշխատակիցները, ինչպես նաև Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմն  այցելել են Մարգարյաններին՝ նրանց հետ բնակարանամուտի ուրախությունը կիսելու համար:

«Հնարավոր չէ կանխատեսել կյանքի ընթացքն ու սպասվող  դժվարությունները: Երազել, սակայն, հարկավոր է: Երբ մարդն ունենում է բավարար վճռականություն և կամք՝ գտնում է նաև գոյություն ունեցող խնդիրների լուծման ճանապարհը: Երբեք չի կարելի  տրվել հուսահատությանը: Տարիներ շարունակ այս ընտանիքը ջանքեր է գործադրել՝ նվիրական երազանքն իրականացնելու համար: Բարեկամաբար ձեռք մեկնած կազմակերպությունների աջակցության շնորհիվ՝ այսօր դժվարություններն արդեն անցյալում են: Հաճելի է տեսնել, թե ինչպես է ևս մեկ ընտանիք տոնում երկար սպասված բնակարանամուտը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս տարի Լոռու մարզում իրականացվել է կիսակառույց երկու տան շինարարություն:  Եվս երեք ընտանիքի համար էլ իրականացվել է տանիքի վերանորոգում: Երջանիկ եմ տեսնել այս ընտանիքի ուրախությունը, ում տուն ունենալու երկարատև սպասումը վերջապես ավարտվեց»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Բնակարանաշինության ծրագրի իրականացման համար 2015թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել (2014թ.-ին` 55 մլն դրամ), իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնն» իրականացնում է այն: Այս համագործակցության շնորհիվ՝ 2007թ.-ից մինչև տարեվերջ բարեկարգված կամ կիսակառույց տան շինարարությունը ավարտին հասցրած ընտանիքների թիվը կհասնի 93-ի:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37