Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
2015թ․ երրորդ եռամսյակում աշխարհում վաճառքի է հանվել 355.2 մլն սմարթֆոն
02/11/2015 13:06
Կիսվել

2015թ․ երրորդ եռամսյակում աշխարհում վաճառքի է հանվել 355.2 մլն սմարթֆոն

IDC վերլուծական ընկերության հերթական եռամսյակային հրապարակման համաձայն այս տարվա երրորդ եռամսյակում վաճառքի է հանվել 355.2 մլն սմարթֆոն, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշը գերազանցում է 6.8%-ով։ Այս մասին հայտնում է Geek.am-ը։

Սմարթֆոնների շուկայի համաշխարհային առաջատար է մնում Samsung ընկերությունը։ Այս տարվա երրորդ եռամսյակում հարավկորեական հսկան շուկա է հանել 84.5 մլն սմարթֆոն, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշը գերազանցում է 6.1%-ով։

Երկրորդ հորիզոնականում ամերիկյան Apple-ն է, որի ցուցանիշն աճել է 22.2%-ով և կազմել 48 մլն սմարթֆոն։ Պետք է նշել, որ ռեկորդային վաճառքներ են գրանցել iPhone 6S և iPhone 6S Plus մոդելները՝ թողարկման առաջին շաբաթում 13 մլն։

Երրորդ տեղում է չինական Huawei ընկերությունը, որի վաճառքի ծավալներն աճել են 60.9%-ով և կազմել 26.5 մլն։

Չորրորդ հորիզոնականում է Lenovo-ն: Ընկերությունը երրորդ եռամսյակում շուկա է հանել 18.8 մլն սմարթֆոն, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշը գերազանցում է 11.1%-ով։

Հնգյակը եզրափակում է չինական Xiaomi-ն, որը շուկա է հանել 18.3 մլն սմարթֆոն։ Սա անցյալ տարվա համանման ցուցանիշը գերանցում է 5.6%-ով։

Այլ ընկերությունները շուկա են հանել 159.1 մլն սմարթֆոն, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից պակաս է 2.4%-ով։

2015թ․ III եռամսյակի դրությամբ Samsung-ին բաժին է ընկնում սմարթֆոնների շուկայի 23.8%, Apple՝ 13.5%, Huawei` 7.5%, Lenovo` 5.3%, Xiaomi` 5.2%, այլ՝ 44․8%։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52