Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Հովիկ Աբրահամյան․ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրվել են առաջին հերթին իրատեսականության և կայունության դրույթները
02/11/2015 17:18
Կիսվել

Հովիկ Աբրահամյան․ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրվել են առաջին հերթին իրատեսականության և կայունության դրույթները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ելույթ է ունեցել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման կապակցությամբ: Դիմելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրվել են առաջին հերթին իրատեսականության և կայունության դրույթները: Ինչպես նշել եմ նաև նախկինում, անկախ տարաբնույթ տնտեսական զարգացումներից՝ ներկայացված հաշվարկների համաձայն ստանձնած պարտավորությունները պետք է իրականացվեն:
2016 թվականի պետական բյուջեն ևս ունի հստակ սոցիալական ուղղվածություն, որի մասին վկայում է այն հանգամանքը, որ բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի շուրջ կեսը կազմում են սոցիալական, կրթական, մշակութային և առողջապահության բնագավառների ծախսերը:

Պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և ազգային անվտանգության ապահովման համար ծախսերը նախատեսված են այս ոլորտներում մեր կենսունակությունն ամրապնդելու և պահպանելու տրամաբանությամբ: Շարունակելու ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրվող ֆինանսական աջակցությունը:

Հարկաբյուջետային ոլորտի զարգացումները ողջ տարածաշրջանում վկայում են մի բանի մասին՝ գլոբալ կառուցվածքային փոփոխությունների և լարված աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում տնտեսական աճի և հանրային բարեկեցության բոլոր ասպեկտներով անմիջական բարելավումներ խոստանալն ամբոխահաճո, սակայն ոչ ազնիվ մոտեցում է:

Բազմաթիվ հեղինակավոր տնտեսագետներ և միջազգային կառույցներ 2015 թվականի զարգացումները մեր տարածաշրջանի համար գնահատում են ավելի ծանր, քան 2008-2009 թվականների միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը: Էներգակիրների գների կտրուկ տատանումներով պայմանավորված տարադրամային տատանումները Ռուսաստանի Դաշնությունում բերեցին տարածաշրջանային երկրներ տրանսֆերների զգալի անկման: Նման անկումն էապես դանդաղեցրեց տնտեսական աճի ներուժը՝ միաժամանակ ընդգծելով սոցիալական ծախսերն առավել բարձր արդյունավետությամբ իրականացնելու հրամայականը:

Այս պայմաններում Հայաստանի Հանրապետությունում 9 ամիսների ընթացքում գրանցված շուրջ 3.6 տոկոս տնտեսական աճը մեր մոտեցման արտացոլումն է՝ արտաքին պայմանների նման վատթարացման դեպքում հանրային բարեկեցության մեր միակ ճանապարհը ներդրումների խթանման և տնտեսական աճի ապահովման միջոցով աշխատատեղերի ստեղծումն է: Հարկ է հնարավորինս խթանել հայրենի արտադրողին, խրախուսել արտահանումը, ստեղծել երկարատև կայուն աճի նախադրյալներ:

Տնտեսական աճի տեմպերի այսպիսի նվազման պայմաններում Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրով նախանշված կառավարման և կառուցվածքային բարեփոխումներին զուգահեռ գործարար միջավայրի համար խիստ կարևոր է հարկաբյուջետային կայունությունը՝ թե՛ նոր մուտքեր ապահովելու, թե՛ հին մուտքերը կանոնակարգելու, թե՛ բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմաններ ստեղծելու տեսակետից: Այս առումով բացարձակ կարևորություն է ստանում Հայաստանի Հանրապետության նոր Հարկային օրենսգրքի քննարկումը և ընդունումը: Այս օրինագծի մշակման ժամանակ ես Ֆինանսների նախարարությանը տվել եմ ուղղորդող ցուցումներ: Որո՞նք են այդ ցուցումները.

– Նախատեսել երկարաժամկետ աճի խթանում` չկենտրոնանալով կարճաժամկետ արդյունքների վրա:
– Երկրի մրցունակության և ներդրումային գրավչության բարձրացման համար հարկային համակարգում հիմնական շեշտը դնել սպառման հարկման վրա:
– Որպես հիմնադրույթ հարկ է ընդունել բյուջեի թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ կայունությունը: Կատարվող բարեփոխումները բոլոր ժամանակահատվածներում պետք է բերեն բյուջեի եկամուտների ավելացման՝ որպես առաջնային ռեսուրս դիտարկելով հարկահավաքման արդյունավետության բարձրացումը և հարկատուների համար պայմանների դյուրացումը:
– Նախատեսել արտոնությունների աստիճանական փոխարինում սուբսիդիաներով, սակայն միայն այն դեպքում, երբ հնարավոր լինի դրանց թիրախավորված տրամադրումը կարիքավոր խավերին` փոխհատուցելով գների հնարավոր աճը: Ապահովել վերոնշյալ բարեփոխումների միմյանց հետ ոչ միաժամանակ իրականացումը կարևորագույն սոցիալական ոլորտներում:
– Բարեփոխումները պետք է իրագործվեն 3-5 տարվա ընթացքում` հարկային համակարգում կայունություն և սահունություն ապահովելու նպատակով:
– Առավել արդարացի հարկման ապահովման նպատակով նախատեսել հարկային մեխանիզմների և վարչարարության աստիճանական բարդացում:

Այդ սկզբունքների հիման վրա Ֆինանսների նախարարությունը մշակել է Հարկային օրենսգրքի այն տարբերակը, որը Կառավարությունը դրել է շրջանառության մեջ: Այժմ մեր բոլոր գերատեսչություններն ու նախարարություններն ակտիվորեն քննարկում են այդ փաստաթուղթը հանրության բոլոր հատվածների հետ:

Թեև օրենսգրքի վերջնական տարբերակը դեռևս կներկայացվի Ազգային ժողովի դատին, որտեղ ակնկալում ենք շահագրգիռ քննարկումներ, այս պահից արդեն հրավիրում ենք պատգամավորներին նաև այս փուլում ակտիվ քննարկման Հարկային օրենսգրքի և հարակից նախաձեռնությունների շուրջ:

Բյուջեի քննարկումն այն հարթակն է, որի միջոցով կառավարությունը համակարգված և համալիր կերպով քննարկում է իր գործունեությունը, ստանում արդյունավետ հետադարձ կապ, ընդունում ճշգրտող որոշումներ: Ինչպես նշել եմ նախկինում, մենք նայում ենք խնդիրներին ոչ թե այսօրեական շահերի, այլ տնտեսության զարգացման հեռանկարի տեսակետից և հնարավորի սահմաններում ձգտել ենք երկարաժամկետ օգուտները գերադասել անմիջական եկամուտների գայթակղությունից: Հուսով եմ, որ հանձնաժողովներում քննարկումները ևս կընթանան այս տրամաբանությամբ, և երկխոսության արդյունքում մենք կհասնենք ճիշտ և արդյունավետ լուծումների: Ակնկալում ենք ձեր անմիջական աջակցությունը:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12