Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Հայաստանի ֆինանսական համակարգը  շարունակում է պահպանել անհրաժեշտ կայունությունն ու ճկունությունը
04/11/2015 09:36
Կիսվել

Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է պահպանել անհրաժեշտ կայունությունն ու ճկունությունը

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է 2015 թ. առաջին կիսամյակի «Ֆինանսական կայունության հաշվետվությունը» (http://u.b24.am/1GKCFuR):

2015 թ. առաջին կիսամյակի ընթացքում մակրոմիջավայրից բխող ռիսկերի շարքում շարունակել են արդիական մնալ Հայաստանի հիմնական գործընկեր երկրների տնտեսական ակտիվության դանդաղումը, Հայաստան ներհոսող տրանսֆերտների ու մեր երկրից արտահանման նվազումը: Բանկային համակարգի վրա նշված զարգացումներն արտացոլվել են վարկային ռիսկի աճով և շահութաբերության նվազմամբ: Այնուամենայնիվ ԿԲ կողմից իրականացված սթրես-թեստերի արդյունքներով Հայաստանի բանկային համակարգը շարունակում է մնալ բավականին իրացվելի և կապիտալացված՝ տարբեր շոկային իրավիճակներում ռիսկերի ազդեցությունը կլանելու համար:

2015 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ տնտեսության և ֆինանսա­կան կայունության վրա ազդող հիմնական արտաքին ռիսկերը պահպանվել են, սակայն նկատվել է վերջիններիս ազդեցության աճ: Մասնավորապես, միջ­ազգային շուկաներում գունավոր մետաղների գների, Հայաստանի Հանրապետության կողմից արտահանվող հիմնական ապրանքատեսակների նկատմամբ  պահանջարկի, ինչպես նաև ՀՀ փոխանցվող մասնավոր տրանսֆերտների նվազումը նպաստել են ներքին սպառման, տնտեսական աճի դանդաղ­մանը: Նշված զարգացումները բացասաբար են ազդել տնային տնտեսությունների եկամուտների, ձեռնարկությունների վարկունակության վրա: Կիսամյակի ընթացքում տնտեսական աճը խթանելու նպատակով պետական բյուջեն ունեցել է ընդլայնողական ազդակ, ՀՀ ԿԲ-ն ևս տարեսկզբի համեմատ թուլացրել է դրամավարկային պայմանները:

Մակրոտնտեսական ռիսկերի աճի, 2014 թ. տարեվերջին դրամի արժեզրկման, ինչպես նաև նախորդող տարիներին արձանագրված վարկային պորտֆելի արագատեմպ աճի պայմաններում պահպանվել է չաշխատող ակտիվների տեսակարար կշռի աճի միտումը, որը, սակայն, տարածաշրջանի երկրների համեմատ գտնվում է համեմատաբար ցածր մակարդակում: Կենտրոնական բանկը շարունակել է բանկային համակարգի առավել հաճախակի ու բազմակողմանի սթրես թեստավորումը, ինչպես նաև կիրառել է մի շարք պրուդենցիալ կարգավորման գործիքներ՝ վարկային ռիսկի զսպման նպատակով: Վատորակ վարկերի աճի և տոկոսային մարժայի նվազման արդյունքում նվազել է բանկերի շահութաբերությունը: 2014 թ. դեկտեմբերին ԿԲ կողմից բարձրացվել է առևտրային բանկերի նվազագույն կապիտալի պահանջը մինչև 30 մլրդ դրամ (վերջնաժամկետը 2017 թ.), ինչը ենթադրում է բանկերի կողմից վարկավորման ծավալների աճի հնարավորություն, լրացուցիչ բարձիկ է ստեղծում երկարաժամկետում ռիսկերի կլանման համար:

Ոչ բանկ ֆինանսական հաստատություններում դիտարկվել է գործունեության ծավալային ընդլայնում, սակայն վերջիններիս մասնաբաժինը ֆինանսական համակարգում շարունակում է մնալ բավականին փոքր:

Ընդհանուր առմամբ, ֆինանսական համակարգում առկա ռիսկերը դրսևորել են աճի միտում, սակայն կառավարելի են, և ֆինանսական համակարգը ունակ է դիմակայելու տարբեր տիպի ցնցումներին:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59