40 մլն դոլար վարկ՝ ոռոգվող հողերի մակերեսը մեծացնելու նպատակով
Այսօր կայացած նիստի ընթացքում գործադիրի հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը: Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել ներդրումային վարկ` 40 մլն ԱՄՆ դոլարի չափով: Ծրագրի շրջանակում նախատեսվում է բարձրացնել ոռոգման համակարգերի արդյունավետությունը, մեծացնել ոռոգվող հողերի մակերեսը, զարգացնել կառավարչական կարողությունները, ինչպես նաև բարձրացնել ջրօգտագործողների միավորումների տեխնիկական հագեցվածությունը և այլն: