AUSTRIAN AIRLINES ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՐԱԾ ՎՆԱՍԸ ԿԱԶՄԵԼ Է 88,1 ՄԼՆ ԵՎՐՈ
Austrian Airlines ավիաընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն ընկերության կրած վնասը 2009թ. առաջին եռամսյակում աճել է մոտ 46%-ով և կազմել 88,1 մլն եվրո: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերության կրած վնասը կազմել էր 60,4 մլն եվրո: Հաշվետու ժամանակահատվածում ընկերության հասույթը կրճատվել է 17%-ով և կազմել 438,8 մլն եվրո: Այսպիսով, համաշխարհային շուկայում վառելիքի գների շարունակական անկումը չկարողացավ փոխատուցել ուղևորների քանակի 15% կրճատմամբ պայմանավորված ընկերության կրած վնասները, ինչն էլ հանգեցրեց հիմնական ֆինանսական ցուցանիշների անկման: