WALT DISNEY ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 39%-ՈՎ
Walt Disney Co. ընկերության զուտ շահույթը 2008-2009 ֆինանսական տարվա առաջին կիսամյակում կրճատվել է 39%-ով և կազմել 1.458 մլրդ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը կազմել էր 2.383 մլրդ դոլար: Հաշվետու ժամանակահատվածում ընկերության հասույթը կրճատվել է 8%-ով և կազմել 17.686 մլրդ դոլար: Նշենք նաև, որ Walt Disney ընկերության զուտ շահույթը 2008-2009 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում կրճատվել է 46%-ով և կազմել 613 մլն դոլար, իսկ հասույթը կրճատվել է 7%-ով և կազմել 8.087 մլրդ դոլար: