ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՍՏԵՂԾԵԼ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ֆրանսիական կառավարության և Եվրամիության փոխհարաբերությունների մասին իր ելույթի ժամանակ առաջարկել է ստեղծել բանկային համակարգի կարգավորման հարցերով զբաղվող ընդհանուր եվրոպական խորհուրդ: Այս խորհրդին վերապահված կինի իրականացնել ֆինանսաբանկային ոլորտի վերահսկողություն ընդհանուր իրավական նորմերով և օրենքներով, ինչպես նաև այն իրավունք կունենա կիրառել պատժամիջոցներ: Ֆրանսիայի նախագահի կարծիքով այս խորհրդի ստեղծմամբ Եվրամիությունը կարող է բանկային ոլորտի կարգավորման գործում կարևոր նշանակության քայլ իրականացնել:
Նշենք, որ ներկայումս Եվրոպայում գոյություն չունի ֆինանսաբանկային ոլորտի կարգավորման միասնական ընդհանուր մարմին, և յուրաքանչյուր երկիր իր օրենքներով և նորմատիվներով է կարգավորում ֆինանսական համակարգը: Եվրոպական Կենտրոնական բանկի հիմնական ֆունկցիան է սահմանել դրամավարկային քաղաքականության ծրագիր և վերահսկել դրա իրականացման գործընթացը Եվրամիության երկրներում: