ԱՄՆ-ՈՒՄ ՔԱՆԴՈՒՄ ԵՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՏՆԵՐԸ
ԱՄՆ-ում քանդում են հիփոթեքային վարկերով ձեռք բերված այն տները, որոնք բանկերը չեն կարողանում վաճառել: Ֆինանսական ճգնաժամի պատճառով բնակարանների գները ԱՄՆ-ում կտրուկ կրճատվել են: Բնակչության անվճարունակությամբ պայմանավորված բնակարանների վաճառքի ընդհանուր ծավալը նույնպես կրճատվել է: Այս պայմաններում ամերիկյան բանկերը նախընտրում են ծախսել մոտ 100 հազար դոլար և քանդել այդ տները, քան ավարտել տների կառուցումը, որի համար բանկերից կպահանջվեր ավելի քան 1 մլն դոլար: