Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ
23/11/2015 11:04
Կիսվել

Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ:

Կառավարության ղեկավարի այցը մեկնարկել է Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից և մասնավորապես, Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնից, որն արդիականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրի շրջանակում: Հովիկ Աբրահամյանը շրջայց է կատարել բժշկական կենտրոնի տարածքում, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: Վարչապետին ներկայացվել է, որ արդիականացման գործընթացի շրջանակում կատարվել են տարբեր ենթակառուցվածքների վերանորոգման ու տեղադրման աշխատանքներ, այժմ ընթանում է ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով բժշկական կենտրոնի հագեցման գործընթացը: Ընդհանուր առմամբ վարկային ծրագրի շրջանակում «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացվել է շուրջ 1 մլրդ 618 մլն ՀՀ դրամի ներդրում, որից ՀՀ կառավարության միջոցներից` 385.2 մլն ՀՀ դրամ (24 տոկոս), ՀԲ միջոցներից՝ 1 մլրդ 233 մլն ՀՀ դրամ (76 տոկոս): Արդիականացված բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը լիովին համապատասխանում է ժամանակակից հիվանդանոցաշինության միջազգային չափանիշներին: Այն հնարավորություն կընձեռի Սյունիքի մարզի սահմանամերձ Մեղրու տարածաշրջանի բնակչությանը տեղում մատուցել որակյալ, մատչելի և արդի բժշկական ծառայություններ:

Վարչապետի այցի հաջորդ կանգառն մարզի Ագարակ քաղաքն էր, որտեղ կառավարության ղեկավարը ներկա է գտնվել հիմնանորոգված արվեստի դպրոցի բացմանը, շրջել դպրոցի տարածքում և ծանոթացել կատարված աշխատանքներին: Ագարակի արվեստի դպրոցը վերանորոգվել է «Հայաստանի սոցիալական ներդրումներ» հիմնադրամի, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ և Ագարակի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ: Ընդհանուր ներդրումը կազմում է 137 մլն ՀՀ դրամ, որից «Հայաստանի սոցիալական ներդրումներ» հիմնադրամի միջոցներից` 102 մլն ՀՀ դրամ: 208 աշակերտ ունեցող արվեստի դպրոցն ամբողջությամբ վերազինվել է նոր գույքով, ապահովված է համապատասխան մասնագետներով (30 ուսուցիչ) և երաժշտական գործիքներով:

Աշխատանքային այցի շրջանակում վարչապետը հանդիպում է ունեցել «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ղեկավարության հետ: Ձեռնարկության ղեկավարները վարչապետին են ներկայացրել կոմբինատի զարգացման ծրագրերը և նշել, որ նույնիսկ միջազգային շուկայում գունավոր մետաղների գների տատանման պայմաններում ընկերության աշխատակազմի և աշխատավարձերի, ինչպես նաև հզորությունների կրճատում չի եղել: «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ղեկավարությունը խնդրել է վարչապետին աջակցել ձեռնարկությանը՝ ստեղծված ֆինանսատնտեսական իրավիճակում աշխատանքները նույն հունով շարունակելու համար: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հանքարդյունաբերության ոլորտը լուրջ դեր ունի տնտեսության զարգացման գործում, և ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել և հնարավորության սահմաններում աջակցություն ցուցաբերել, որպեսզի կոմբինատի բնականոն գործունեությունը չխաթարվի:
ՀՀ Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում կառավարության ղեկավարը հանդիպել է նաև Մեղրի, Ագարակ, Կապան և Սիսիան քաղաքների բնակիչներին, ծանոթացել նրանց հուզող և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին: Վարչապետը նշել է, որ տարածքային համաչափ զարգացումը ՀՀ կառավարության գերակայություններից է, և գործադիրը շարունակելու է մարզերի զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերի իրականացման քաղաքականությունը:

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6