ԲԵՐՆԱՐԴ ԲԵՐՆԱՆԿԵ – ԱՐԴԵՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԿԱՐՈՂ Է ԳՐԱՆՑՎԵԼ ԱՄՆ ՏՆՏՆԵՍՈՒԹՅԱՆ ԱՃ
ԱՄՆ Դաշնային Պահուստային Հիմնադրամի ղեկավար Բերնարդ Բերնանկեն հայտնել է, որ իրենք արդեն տեսնում են որոշակի ազդանշաններ, որոնք թույլ են տալիս կարծելու, որ ԱՄՆ տնտեսությունը կարող է արդեն այս տարի աճ արձանագրել: Բերնանկեն մասնավորապես նշել է, որ անշարժ գույքի շուկայում արդեն կայունացման միտումներ են նկատվում, սպառողական և վարկային ակտիվությունը սկսել է աճել: Նա չի մոռացել խոսել նաև նոր խնդիրների մասին, որոնց մեջ առաջինը իհարկե գործազրկության աճն է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դաշնային Պահուստային Հիմնադրամի նախագահը կարծում էր, որ ԱՄՆ տնտեսությունը կվերականգնվի միայն 2010թ.-ին: