Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.50 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 102.96+0.66 WTI - 90.44+0.71
COMEX:  GOLD - 4131.80+0.44 SILVER - 59.06-1.40
COMEX:  PLATINUM - 1680.70+0.66
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.02-0.09 EUR/GBP - 1.1224+0.21
FOREX:  EUR/USD - 1.1224+0.21 GBP/USD - 1.3236+0.22
STOCKS RUS:  RTSI - 854.56-0.38
STOCKS US: DOW JONES - 51231.64+0.10 NASDAQ - 27193.34-1.25
STOCKS US: S&P 500 - 7765.36-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10441.60-0.16 CAC40 - 7729.69-0.51
STOCKS EUR:  DAX - 24806.97-1.18
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՎիվաՍել-ՄՏՍ․ 100 մլն ՀՀ դրամ՝ բնակարանաշինության ծրագրի իրականացման համար
01/12/2015 16:09
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ․ 100 մլն ՀՀ դրամ՝ բնակարանաշինության ծրագրի իրականացման համար

Շինարարական տարվա արդյունքները. բնակարանամուտ Կաքավաձոր գյուղում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության շնորհիվ` այս տարի 40 ընտանիք արդեն ավարտել է իր կիսակառույց տան շինարարությունը և/կամ վերանորոգել է իր տունը: Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղում բնակվող Մանուկյանների ընտանիքը մեկն է այն երջանիկներից, որը երկար տարիների սպասումից հետո արդեն ունի ապահով տանիք և հարմարավետ պայմաններ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանն այցելել են Մանուկյաններին՝ բնակարանամուտի ուրախ հանդիսությանը մասնակցելու և նրանց ուրախությունը կիսելու համար:

Երիտասարդ ընտանիքը տան շինարարությունը սկսել է չորս տարի առաջ, սակայն չի կարողացել ավարտին հասցնել այն: Նախկինում ընտանիքն ապրել է հայրական տանը 11 անձ մեկ հարկի տակ, ապա տեղափոխվել է կիսակառույցի նկուղային կիսամութ սենյակ:  Ընտանիքի փոքրիկների՝ հինգամյա Սիրուշոյի և յոթնամյա Հայկի համար չկա ավելի մեծ ուրախություն, քան իրենց մեծ ու գեղեցիկ տան տեր զգալը:

«Ավելի մեծ երջանկություն, քան սեփական տուն ունենալու վաղեմի երազանքն իրականացված տեսնելը՝ թերևս դժվար է պատկերացնել: Ուրախ ենք, որ արդեն մի քանի տարի մասնակցում ենք մի նախագծի, որն այսքան աջակցություն է ցուցաբերել բազմաթիվ ընտանիքների: Նրանց համար նոր տունը նոր սկիզբ է՝ հայրենի հողի վրա ապրելու կամքն ամրապնդելու, ապագայի նոր ծրագրեր կազմելու առումով»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Դուք չեք կարող պատկերացնել մեր ընտանիքի երջանկությունը: Այն գիտակցությունը, որ երեխաներս այսուհետ կունենան առողջ միջավայր ու արժանավայել ապրելու հնարավորություն, ոչնչի հետ հնարավոր չէ համեմատել: Անսահման շնորհակալ եմ », – ասել է ընտանիքի երիտասարդ մայրը՝ Ջուլիետան:

«Կյանքը լի է դժվարություններով ու արգելքներով: Երիտասարդ ու ջանասեր ընտանիքի համար շատ կարևոր է զգալ այն աջակցությունն ու հենարանը, որի շնորհիվ ընտանիքը կայանում է, դառնում է ավելի ամուր ու հաստատուն»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ այս տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության ծրագրի իրականացման համար (2014թ.-ին` 55 մլն դրամ), իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնն» իրականացնում է այն: Համագործակցության շնորհիվ 2007թ.-ից մինչև 2015թ.-ի ավարտը բարեկարգված կամ կիսակառույց տան շինարարությունն ավարտին հասցրած ընտանիքների թիվը կհասնի 93-ի:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45