Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 64425.95-4.90 TOPIX - 3999.34-2.38
STOCKS CHINA:  HANG SENG - 24062.72-1.03 SSEC - 3707.48-1.59
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
15/10/2026  CBA:  USD - 361.49+0.06 GBP - 479.12-0.24
15/10/2026  CBA:  EURO - 405.41+1.01
15/10/2026  CBA:  GOLD - 47526-925 SILVER - 679.78-19.87
Սերգո Կարապետյանն այցելել է Տավուշի մարզ
04/12/2015 21:01
Կիսվել

Սերգո Կարապետյանն այցելել է Տավուշի մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Այցի ընթացքում նախարարին ուղեկցում էր Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը:

Այցի առաջին կանգառը Իջևանի տարածաշրջանի Ներքին Ծաղկավան համայնքում էր, որտեղ նախարարը մասնակցել է արոտօգտագործողների կոոպերատիվի տարեկան հաշվետու ժողովին: Կոոպերատիվը ստեղծվել է 2011 թվականին և հանդիսացել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) ծրագրի առաջին շահառուներից մեկը: Կոոպերատիվի նախագահ Գևորգ Գալստյանը զեկուցել է, որ իր գործունեության չորս տարիների ընթացքում կոոպերատիվը գգալի հաջողություններ է գրանցել. ավելացել է գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը, բարձրացել է վարելահողերի օգտագործման մակարդակը, բարելավվել են դեգրադացված արոտները:

Ժողովի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նախարար Սերգո Կարապետյանն ընդգծել է կոոպերատիվների ստեղծման կարևորությունը:

«Կոոպերատիվների զարգացումը մեր երկրի համար հեռանկարային ծրագիր է և գյուղատնտեսության զարգացման համար ամենակարևոր խնդիրը: Հանրապետությունում արդեն ունենք կոոպերատիվների ստեղծման և արդյունավետ գործունեության փորձ, և ՀՀ կառավարությունն ամեն կերպ խրախուսելու է, որպեսզի նման կոոպերատիվները ավելանան և ընդլայնվեն: Հանրապետությունում արդեն առկա է արդյունավետորեն գործող շուրջ 150 կոոպերատիվ», – նշել է նախարարը:

Սերգո Կարապետյանը նաև տեղեկացրել է, որ CARMAC 1 ծրագրում Տավուշի մարզից ընդգրկված են 13 համայնքներ, միաժամանակ նախարարը համոզմունք է հայտնել, որ CARMAC 2 ծրագրի մեջ մարզից հնարավոր կլինի ներգրավել մոտ 20 համայնք:

Անդրադառնալով ծրագրում ընդգրկված համայնքների խնդիրներին` դրանց թվում նախարարը, մասնավորապես, մատնանշել է մսի և կաթի մթերման խնդիրները, որոնց լուծման համար երկրորդ ծրագրի շրջանակում քայլեր են ձեռնարկվելու: Նախարարը նաև նշել է, որ ծրագրում ընդգրկված սահմանամերձ համայնքներում նախատեսվում է ջերմոցների, վերամշակման արտադրամասերի, չորանոցների կառուցում, ինչը թույլ կտա գյուղացիներին ավելացնել իրենց եկամուտները:

Կոոպերատիվի նախագահ Գևորգ Գալստյանն իր հերթին գոհունակությամբ նշել է, որ CARMAC ծրագրի շրջանակում կոոպերատիվի կողմից ձեռքբերված գյուղտեխնիկայի շնորհիվ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը 260-ից ավելացել է մինչև 305 գլուխ, ավելացել է նաև կաթնատվությունը: Գրանցված բարձր ցուցանիշներն ամրապնդելու և ավելացնելու նպատակով Գևորգ Գալստյանը խնդրել է կոոպերատիվն ընդգրկել նաև CARMAC 2 ծրագրի մեջ: Կոոպերատիվի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար անդամները դիմել են նախարարին նաև կոմբայն տրամադրելու խնդրանքով:

Ընդհանուր առմամբ, ծրագրի իրականացման արդյունքում Տավուշի մարզի 13 համայնքում կառուցվել է շուրջ 11.5 կմ ջրարբիացման համակարգ, տեղադրվել է 31 հատ խմոց, որով ջրարբիացվել է ավելի քան 14500 հա արոտ, ինչպես նաև բարելավվել է դեպի արոտ տանող շուրջ 10կմ ճանապարհ: Բացի այդ, 13 համայնքում ստեղծված կոոպերատիվներին տրամադրվել է 71 միավոր գյուղտեխնիկա: Ջրարբիացման համակարգերի կառուցման արդյունքում լիարժեք օգտագործելի են դարձել նախկինում մասնակիորեն օգտագործվող շուրջ 10 հազար հա արոտներ և շուրջ 4500 հա արոտավայրեր: Ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների պարբերական մոնիտորինգի արդյունքում գրանցվել է կաթնատվության 18 տոկոս աճ և շուրջ 15 տոկոս քաշաճ:

Այնուհետև նախարարն ուղևորվել է դեպի Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջևան համայնքում գտնվող «Արթուր և Էդիտա» ՍՊԸ պահածոների արտադրամաս, որի սարքավորումների վերազինման, տեխնոլոգիաների արդիականացման և սննդի անվտանգության բարելավման ծրագիրը հաղթող է ճանաչվել CARMAC 2 ծրագրի «Արժեշղթայի զարգացում» բաղադրիչի շրջանակներում: Ընկերությունը կստանա 50 հազար ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ կարողությունների հզորացման, սննդամթերքի անվտանգության հարցերի բարելավման և արտահանման հնարավորությունների ավելացման նպատակով և նույն չափով ներդրում էլ ինքը կիրականացնի: Ներկայացված ծրագրով նախատեսվում է մեքենայացնել վերամշակման ենթակա մրգի, հատապտղի և ապակյա տարաների լվացման գործընթացները, ավտոմատացնել արտադրանքի վերամշակման և պահածոյացման գործընթացները և այլն:

Տնօրեն Արթուր Չիլինգարյանի փոխանցմամբ` թողարկված արտադրանքի մեծ մասն արտահանվում է Ռուսաստան և Գերմանիա, արդեն կա պայմանավորվածություն արտահանումներ կազմակերպել նաև նաև դեպի Թուրքմենստան:

Առաջիկայում «Արթուր և էդիտա» ՍՊԸ-ն նախատեսում է իր արտադրամասում կազմակերպել նաև մոռի, մոշի և մասուրի հյութերի արտադրություն և ընդլայնել արտադրության ծավալները` դեպի ԵՏՄ երկրներ արտահանման նպատակով:

15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
47526
-925
Արծաթ
679.78
-19.87