Ռուսական պատժամիջոցների արդյունքում Թուրքիան կկորցնի 9 մլրդ դոլար
Թուրքիայի փոխվարչապետ Մեհմետ Շիշեկը հայտնել է, որ Ռուսաստանի կողմից կիրառվող պատժամիջոցների արդյունքում Թուրքիան կկորցնի 9 մլրդ դոլար, ինչը կազմում է երկրի ՀՆԱ 0.3-0.4%-ը։ Շիշեկը նշել է, որ թուրքական ապրանքների Ռուսաստան արտահանման ծավալներն արդեն իսկ կրճատվել են 30-40%-ով։ Փոխվարապետի խոսքերով լուրջ կորուստներ կարձանագրվեն նաև զբոսաշրջության ոլորտում։
Շիշեկը նշել է, որ գյուղատնտեսության ոլորտում անկումը կարճատև կլինի, հայտնելով որ Ռուսաստան արտահանվող գյուղմթերքի համար կարճ ժամանակահատվածում այլ շուկաներ կգտնվեն։