ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի տասներորդ թողարկման պարտատոմսերը ցուցակվեցին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում
2015թ.-ի դեկտեմբերի 18-ից «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի տասներորդ թողարկման անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 80,000 անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 7.0% տոկոսադրույքով և 24 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN – AMARBKB2AER8) բորսայում կշրջանառվեն ARBKB2A բորսայական հապավմամբ: