
Նոր նշանակումներ կենտրոնական բանկում
ՀՀ կենտրոնական բանկի Մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի դեկտեմբերի 24-ի հրամանագրով ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնում նշանակվել է ԿԲ խորհրդի նախկին անդամ Վախթանգ Աբրահամյանը՝ վեց տարի ժամկետով:
Հայաստանի Հանրապետության Նախագահի այլ հրամանագրերով Արմենակ Դարբինյանը վերանշանակվել է ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում՝ հինգ տարի ժամկետով, իսկ Արկադի Խաչատրյանը նշանակվել է ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում ` մինչև 2018թ. սեպտեմբերի 2-ը պաշտոնավարման ժամկետով: