Նավթի գնի 30 դոլար մակարդակի դեպքում ամերիկյան նավթային ընկերությունների մեկ երրորդը կսննկանա
Wolfe Research վերլուծական գործակալության հետազոտությունների համաձայն նավթի գնի նման մակարդակի պահպանման դեպքում (30-31 դոլար մեկ բարելի դիմաց) 2017թ․-ի կեսերին ԱՄՆ նավթարդյունաբերող ընկերությունների մեկ երրորդը կսննկանա։ Իրավիճակը կարող է փոխվել միայն նավթի գնի 50 դոլար մակարդակի դեպքում։
Haynes & Boone ընկերության հրապարակած տվյալների համաձայն նավթի գների վերջին անկման հետևանքով ԱՄՆ-ում արդեն իսկ սննկացել է 30 փոքր նավթային ընկերություն, որոնց պարտքերի ընդհանուր ծավալը կազմել է 13 մլրդ դոլար։