Mercedes-Benz-ը չի հրաժարվել Ռուսաստանում մարդատար մեքենաներ արտադրելու մտադրությունից
Daimler AG կոնցեռնի խորհրդի նախագահ Դիտեր Ցիշտեն հայտարարել է, որ գերմանական ավտոկոնցեռնը չի հրաժարվել Ռուսաստանում մարդատար մեքենաների արտադրության մտադրությունից՝ նշելով, որ իրենք ձգտում են դրան, քանի որ իրենց մասնաբաժինը ռուսական ավտոշուկայում բավական մեծ է։
2015թ․-ի հունվար-նոյեմբեր ամիսների տվյալների համաձայն Ռուսաստանում վաճառվել է 38 797 Mercedes-Benz, ինչը կազմում է շուկայի 2.67%-ը։ Մինչ դեռ «գերմանական եռյակի» մյուս երկու ներկայացուցիչների ցուցանիշները շատ ավելի համեստ են՝ BMW – 25 349 (1.74%) և Audi` 23 310 (1,6%): Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանում Mercedes-Benz-ի ամենավաճառվող մոդելը եղել է E դասը։
Որպես Daimler-ի ռուսական գործարանի կառուցման վայր նշվում է 3 քաղաք՝ Սանկտ-Պետերբուրգ, Կազան և Եկատերինբուրգ։
Նշենք նաև, որ Ռուսաստանում արտադրություն հիմնելու պատճառներից մեկն էլ այն է, որ Daimler-ը հնարավորություն կստանա մասնակցելու պետգնումներին։ Գատնիք չէ, որ Mercedes-Benz-ը մնում է նախկին ԽՍՀՄ և մասնավորապես Ռուսաստանի պաշտոնական անձանց ամենասիրելի մակնիշը։։
Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը: