GENERAL MOTORS-Ը ԿԴԱԴԱՐԵՑՆԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ 23 ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐՈՒՄ
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում պահանջարկի կրճատմամբ պայմանավորված General Motors ընկերությունը մտադիր է կանգնեցնել արտադրական գործընթացը ԱՄՆ-ի իր 23 գործարաններում: Հարկադիր պարապուրդը կտևի 9 շաբաթ, որի ժամանակ առանց աշխատանքի կմանան ընկերության ավելի քան 18 հազար աշխատակիցներ: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ֆինանսական արդյունքներով ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են ավելի քան 50%-ով:
Նշենք, որ ամերիկյան խոշոր ավտոարտադրող GM ընկերությունը մինչև ընթացիկ տարվա հունիսի 1-ը կառավարությանը պետք է ներկայացնի վերակառուցման իր ծրագիրը: Եթե ամերիկյան կառավարությունը չհաստատի այդ ծրագիրը, ապա ընկերությունը կհայտարարվի սնանկ: