Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
Գյուղատնտեսության նախարարն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
27/01/2016 15:57
Կիսվել

Գյուղատնտեսության նախարարն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը, որի կազմում էին Ասիայի վարչության փոխտնօրեն Ժան-Կլոդ Պիրը, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տարածաշրջանային համակարգողներ Ալեքսանդրա Վասիլիադը և Գաել Ասայազը, Կովկասի հարցերով բաժնի միջազգային կամավոր Անտուան Լյուրին:

Ողջունելով հյուրերին` նախարար Կարապետյանը բարձր է գնահատել Զարգացման ֆրանսիական գործակալության հետ ձևավորված համագործակցության արդյունավետ փորձը և հույս հայտնել, որ երկու բարեկամ երկրների միջև գործակցությունը նոր թափ կստանա:

«Գյուղատնտեսությունը մեր երկրում գերակա ուղղություն է, վերջին տարիներին դինամիկ զարգացում է ապահովում, և սա այն ոլորտն է, որտեղ կատարված ներդրումները միանշանակ արդարացված են: 2015 թվականի տվյալներով մենք արձանագրել ենք  11,7 տոկոս աճ ոլորոտում, և նոր ծրագրերի, ֆինանսական օժանդակության միջոցով հնարավորությունն ունենք զգալիորեն ավելացնել ծավալները»,- իր խոսքում նշել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Այս համատեքստում կողմերը  երկուստեք կարևորել են Վեդու ջրամբարի կառուցման և ոռոգման համակարգի վերազինման ծրագիրը, որի վերաբերյալ ֆինանսավորման պայմանագիրը ստորագրվել է նախօրեին: Ծրագրի շրջանակում նախարարն առանձնակի կարևորել է արդյունավետ ջրօգտագործման հարցը` հատկապես կաթիլային ոռոգման համակարգերի կիրառումը:

Հանդիպման ընթացքում ԶՖԳ Ասիայի վարչության փոխտնօրեն Ժան-Կլոդ Պիրը պատրաստակամություն է հայտնել քննարկել գյուղատնտեսության ոլորտում  նոր ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները:

Նախարար Կարապետյանը նշել է, որ մեր երկրում այժմ նոր թափ է ստանում գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացումը, որի համար հիմք է ընդունվել ֆրանսիական մոդելը: Նախարարի խոսքով`   ոլորտի հիմնական խնդիրը կապված է արժեշղթաների հզորացման հետ, որը հնարավորություն կտա լուծել իրացման խնդիրները:

Որպես հետագա համագործակցության  հնարավոր ուղղություն` նախարարը նշել է ցուցադրական համատեղ կոոպերատիվ գործարանի կառուցումը, որը կզբաղվի ֆրանսիական պանիրների արտադրությամբ, կարկտապաշտպան ցանցերի և ցրտահարությունների դեմ պայքարի նոր միջոցների կիրառումը, մատչելի պայմաններով գյուղտեխնիկայի, մասնավորապես կոմբայնների տրամադրումը, գինեգործական կոոպերատիվի հիմնումը և այլն:

Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս:

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83