Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 412.00+0.00 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 87.70+0.56 WTI - 82.65+1.35
COMEX:  GOLD - 4017.90-1.39 SILVER - 57.30-2.00
COMEX:  PLATINUM - 1599.50-0.87
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.62-0.07 EUR/GBP - 1.1399+0.20
FOREX:  EUR/USD - 1.1399+0.20 GBP/USD - 1.3296-0.04
STOCKS RUS:  RTSI - 877.11-2.02
STOCKS US: DOW JONES - 52747.32+1.03 NASDAQ - 24876.91-0.22
STOCKS US: S&P 500 - 7428.78+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62364.92-3.95 TOPIX - 3963.59-2.52
STOCKS CHINA:  HANG SENG - 25310.85+0.41 SSEC - 3813.31-1.16
STOCKS EUR:  FTSE100 - 10871.02+0.83 CAC40 - 8458.78+0.63
STOCKS EUR:  DAX - 25464.01+0.41
28/07/2026  CBA:  USD - 366.54-0.18 GBP - 486.77-1.74
28/07/2026  CBA:  EURO - 416.39-1.52
28/07/2026  CBA:  GOLD - 48022+67 SILVER - 695.7+8.03
Սերգո Կարապետյանն ընդունել է հոլանդական «Ֆարմ ֆրիտես» ընկերության ներկայացուցչին
02/02/2016 17:34
Կիսվել

Սերգո Կարապետյանն ընդունել է հոլանդական «Ֆարմ ֆրիտես» ընկերության ներկայացուցչին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է կարտոֆիլի վերամշակման հոլանդական «Ֆարմ ֆրիտես» ընկերության զարգացման ծրագրերի պատասխանատու Յոս դեն Բոերին:

Հանդիպման սկզբում ներկայացնելով ընկերության գործունեության հիմնական ուղղվածությունը` պարոն Յոս դեն Բոերը նախարարին տեղեկացրել է, որ «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության հիմնադիր, շվեյցարահայ խոշոր գործարար Վարդան Սրմաքեշի կողմից իրականացվող Շիրակի զարգացման ծրագրի շրջանակում քննարկվել է մարզում կարտոֆիլի վերամշակման արտադրության կազմակերպման հնարավորությունը: Մասնավորապես, նախատեսվում է կազմակերպել կարտոֆիլի ալյուրի (ֆլեյքի) արտադրություն, որի նպատակով կսպառվի տարեկան շուրջ 70 հազար տոննա կարտոֆիլ: Այս ծրագրով հետաքրքրված է կարտոֆիլի վերամշակման աշխարհի հինգ խոշորագույն ընկերությունների թվում դասվող հոլանդական «Ֆարմ ֆրիտես» ընկերությունը, որը պատրաստակամություն է հայտնել համաֆինանսավորմամբ մասնակցել Հայաստանում վերամշակման գործարանի կառուցմանը:

«Կարտոֆիլի վերամշակմանն ուղղված ծրագրի իրականացումը Հայաստանի համար շատ կարևոր է: Մեր երկրում տարեկան արտադրվում է շուրջ 750 հազար տոննա կարտոֆիլ, այս առումով մենք ինքնաբավ ենք. կարողանում ենք ոչ միայն ներքին պահանջարկն ամբողջությամբ բավարարել, այլև արտահանել: Կարտոֆիլի վերամշակման կազմակերպումը հնարավորություն կընձեռի հաջողությամբ լուծել դրա պահպանման և հետագա օգտագործման խնդիրը», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

Ընդգծելով, որ Հայաստանի մարզերի` հատկապես Շիրակի և Գեղարքունիքի բնակլիմայական պայմանները չափազանց նպաստավոր են կարտոֆիլի արտադրության համար` նախարարը համոզմունք է հայտնել, որ մեր երկրում կարտոֆիլի ալյուրի արտադրության կազմակերպումը կլինի ոչ միայն արդյունավետ, այլև կնպաստի կարտոֆիլի արտադրության ծավալների ավելացմանը:

Հանդիպման ընթացքում հյուրը տեղեկացրել է, որ առաջիկայում պատրաստվում է այցելել Շիրակի մարզ` տեղում արտադրության կազմակերպման համար պայմաններին ծանոթանալու նպատակով:

Նախարարն իր կողմից պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել ծրագրի իրականացման ընթացքում, այդ թվում` նաև խորհրդատվական  ծառայությունների մատուցման, ինչպես նաև գյուղացիական տնտեսությունների հետ համագործակցության հարցում:

28/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.54
-0.18
Եվրո (EUR)
416.39
-1.52
Ռուբլի (RUR)
4.661
-0.0442
Լարի (GEL)
139.6
+0.02
48022
+67
Արծաթ
695.7
+8.03