2015թ.-ին Հայաստանն ադամանդագործության ոլորտում գրանցել է 36% աճ
2015 թվականին Հայաստանում արտադրվել է շուրջ 81 հազար 346 կարատ ադամանդ (1 կարատ = 0,2գ): Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 36%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Մեր երկրում ադամանդի մշակումն իրականացվում է հիմնականում օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի կողմից:
Հայաստանում մշակվող ադամանդի հումքը առավելապես ներմուծվում է Ռուսաստանից, Բելգիայից և Իսրայելից:
Հայաստանում արտադրված ադամանդի մեծ մասն արտահանվում է:
Նշենք, որ 2014 թվականին Հայաստանում արտադրվել էր 59 հազար 712 կարատ ադամանդ: 2013 թվականին արտադրվել էր 94 հազար կարատ ադամանդ: