2015թ.-ին Հայաստանից արտահանվել է շուրջ 462 մլն դոլարի հանքահումքային արտադրանք
2015 թվականին Հայաստանից արտահանվել է 462,36 մլն ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը աճել է շուրջ 20%-ով: Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝ հաշվետու տարում հանքահումքային արտադրանքը կազմել է մեր երկրի արտահանման ընդհանուր ծավալի ավելի քան 30%-ը:
Նշենք նաև, որ 2014 թվականին մեր երկրի արտահանման կառուցվածքում հանքահումքային արտադրանքի մասնաբաժինը կազմել էր 26%: Հաշվետու տարում Հայաստանից արտահանվել էր 393,82 մլն ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը կրճատվել էր մոտ 3%-ով: