Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
IFC-ին առաջարկվել է 40 մլն դոլարի ներդրում իրականացնել Ամուլսարի ոսկու հանքավայրում
11/02/2016 13:39
Կիսվել

IFC-ին առաջարկվել է 40 մլն դոլարի ներդրում իրականացնել Ամուլսարի ոսկու հանքավայրում

Գեոթիմ ՓԲԸ 100% բաժնետեր Լիդիան ինթերնեյշնլ լիմիթիդը հայտարարել է, որ Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) առաջարկել է Ամուլսարի շինարարության ֆինանսավորման համար ներդնել 40 միլիոն ԱՄՆ դոլար, ինչպես հայտարարել էր Ընկերությունը 2015թ. դեկտեմբերի 1-ին:

IFC-ի մասնակցությունը կարող է ներառել Orion Mine Finance (Orion) և Resource Capital Fund VI L.P (RCF) ի կողմից Ընկերության 80 միլիոն ԱՄՆ դոլարի բաժնետոմսերի ուղղակի վաճառքի և 25 միլիոն ԱՄՆ դոլար բաժնետոմսերի հանրային վաճառքի առաջարկության նկատմամբ իր նախապատվության իրավունքի ամբողջական կամ մասնակի իրականացում, ինչպես նաև  Orion-ի և RCF-ի կողմից իրականացվող սթրիմինգի, վարկավորման և գերածախսի ֆինանսավորման մեջ մասնակցություն:

IFC-ն Ընկերության բաժնետեր է 2007 թ-ից և այս պահին տնօրինում է ընկերության թողարկված բաժնետոմսերի մոտ 7.9%:

«IFC-ն կարևոր բաժնետեր է Լիդիանի համար և երկար տարիներ եղել է Ընկերության արժեքավոր գործընկերը: IFC-ն բարձր հեղինակություն ունեցող ներդրող է, որը հայտնի է իր կողմից ֆինանսավորվող ծրագրերի բնապահպանական և սոցիալական բարձրակարգ կառավարման մեջ մեծ ներդրմամբ: Ուրախ ենք, որ IFC-ն, Orion-ի և RCF-ի հետ միասին տրամադրելու են ֆիանասական և այլ աջակցություն Ընկերությանը Ամուլսարի ծրագրի զարգացման համար»,- ասել է Լիդիան Ինթերնեյշնլի գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Հովարդ Սթիվենսոնը:

IFC-ի առաջարկած ներդրումը կարող է իրականացվել որոշակի պայմաններով, այդ թվում՝ IFC-ի տնօրենների խորհրդի կողմից հաստատումից հետո՝ տեղեկատվության հրապարակումից հետո նախատեսված 60 օրյա ժամկետում և որոշակի համաձայնությունների իրագործումից հետո: Բոլոր պայմանների կատարման դեպքում գործարքի ավարտը նախատեսվում է 2016 թ. հունիսի վերջին:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52