PORSCHE ԵՎ VOLKSWAGEN ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԻԱՎՈՐՎԵՆ
Porsche և Volkswagen ընկերությունները որոշել են միավորվել և ստեղծել նոր կոնցեռն: Նախնական պայմանավորվածությունն այս ընկերություններն արդեն ունեն և նախատեսվում է այս ամսվա ընթացքում բոլոր հետաքրքրված կողմերի հետ կքննարկել միավորման գործընթացը և նոր կոնցեռնի կառուցվածքը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Porsche ընկերությունը, գերմանական VW ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը ձեռք բերելու նպատակով, գնել էր ընկերության արժեթղթերի 51%-ը` 23 մլրդ եվրո ընդհանուր արժողությամբ: Սակայն ֆինանսական ճգնաժամի պատճառով Porsche ընկերությունը կրեց մեծ վնասներ և որոշեց ընդունել միավորման Volkswagen-ի առաջարկությունը: