ՏԿԱԻՆ-ը կբաժանվի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների
Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծի նպատակն է ապահովել առավել արդյունավետ կառավարման համակարգ: Մասնավորապես, առաջարկվում է տարանջատել արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման ոլորտները:
Տեղեկությունների համաձայն բաժանում հետո Տարածքային կառավարման նախարարի պաշտոնը կստանձնի ՀՅԴ ներկայացուցիչ Դավիթ Լոքյանը։