Ֆինանսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Մաս 2 – Հայկ Մնացականյան․ ԿԲ արժութային քաղաքականությունն ուղղված է ՀՀ դրամի հուսալիության ապահովմանը
19/02/2016 13:32
Կիսվել

Մաս 2 – Հայկ Մնացականյան․ ԿԲ արժութային քաղաքականությունն ուղղված է ՀՀ դրամի հուսալիության ապահովմանը

Մաս 1-ը կարդալու համար սեղմեք այստեղ

Արժույթի փոխարժեքի վրա ազդող գործոնների մի մասն ածանցվում է երկրում իրականացվող տնտեսական քաղաքականությունից, եւ ակնհայտ է, որ ԿԲ-ն չի կարող ուղղակիորեն ազդել հիմնարար գործոններով պայմանավորված զարգացումների վրա, թեեւ բնական է, որ նա հարթում է տարաբնույթ սպասումների արդյունքում ձեւավորված փոխարժեքի տատանողականությունը: Փաստենք, որ շուկայական տնտեսության զարգացմանը նպաստող առավել բարենպաստ լողացող փոխարժեքի քաղաքականության պարագայում արժութային շուկայում ցանկացած հիմնարար ճնշում արտահայտվում է փոխարժեքի վարքագծում: Այն առավել ակնհայտ դրսեւորվել է 2014 թ. նոյեմբեր-դեկտեմբեր եւ 2015 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Առաջին դեպքում տնտեսական փոփոխականներն անհրաժեշտաբար հանգեցրել են դրամի փոխարժեքի ճշգրտմանը, եւ թեեւ հետագայում անհարկի սպասումները որոշակիորեն ապակայունացրել են արժութային շուկան, ի վերջո ԿԲ-ի գործողությունները կայունացրել են իրավիճակը, եւ փոխարժեքը ձեւավորվել է հիմնավորված մակարդակում:

Ակնհայտ է, որ փոխարժեքի նման կտրուկ տատանումների դեպքում անհրաժեշտ էր որոշակի դադար իրավիճակը վերլուծելու եւ գնահատելու համար, ինչպես նաեւ մշակելու կայունացման համալիր միջոցառումների այնպիսի ծրագիր, որի հիմքում դրված պետք է լինեին արագ արձագանքման մեխանիզմներ` չխաթարելով շուկայական հարաբերությունների հիմնարար մեխանիզմները: Երկրորդ դեպքում, երբ տարածաշրջանային տատանողականության պայմաններում ՀՀ արժութային շուկայում ձեւավորվել են արժեզրկման սպասումներ, ԿԲ-ն հարթել է իրավիճակը եւ ապահովել կայունություն այն բանի շնորհիվ, որ փոխարժեքի ճշգրտման համար որեւէ էական ճնշում առկա չէր: Ներկայումս տարածաշրջանում կրկին փոխարժեքների որոշակի տատանողականություն է դիտվում, սակայն արժութային շուկայի դեռեւս ուժեղ հիմնարարները որեւէ հիմք չեն տալիս փոխարժեքի էական ճշգրտման համար: ՀՀ արժութային շուկայում շարունակում են գերակայել նախորդ տարվանից փոխանցվող որոշակի ազդակներ, որոնք հիմնականում պայմանավորված են հետեւյալ գործոններով.

– Մի կողմից՝ ՀՀ արտահանման դրական զարգացումները՝ պայմանավորված հանքագործական, տեքստիլ արդյունաբերության ու գյուղատնտեսական արտադրանքով, մյուս կողմից՝ ցածր պահանջարկի պայմաններում ներմուծման կրճատումը հանգեցրել են 2015 թ. ՀՀ արժութային շուկայում արտարժույթի հարաբերական առաջարկի ավելացման կամ պահանջարկի թուլացման վարքագծի դրսեւորմանը:

– Չնայած վիճակագրությամբ արձանագրված ոչ առեւտրային բնույթի դրամական փոխանցումների դոլարային արտահայտությամբ ավելի քան 30%-ով կրճատմանը, ինչը հիմնականում արտացոլում է ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու եւ եվրոյի արժեզրկման փաստը, այս արժույթներով արտահայտված փոխանցումների ծավալները 2015 թ. ավելացել են համապատասխանաբար 6.8%-ով եւ 5.1%-ով: Հատկանշական է, որ ներկայումս այդ երկու արժույթներով են արտահայտվում ՀՀ ներհոսող ոչ առեւտրային բնույթի փոխանցումների 70%-ը: Բացի դրանից, ՀՀ դրամի արժեզրկման պայմաններում ոչ առեւտրային փոխանցումների նվազումը դրամային արտահայտությամբ 2015 թ. կազմել է ընդամենը 20%: Պետք է ավելացնել նաեւ այն փաստը, որ դոլարային արտահայտությամբ ռուսական ապրանքների գների արձանագրված էական նվազման պարագայում ՀՀ քաղաքացիների համար առավել ձեռնտու տարբերակ կարող էր լինել ապրանքային, եւ ոչ թե կանխիկ արտահայտությամբ միջոցների փոխանցումը կամ ներկրումը: Սա փաստում է, որ ՀՀ արժութային շուկայում այս կերպ ձեւավորվող արտարժույթի առաջարկն էականորեն չի կրճատվել, իսկ տարեվերջին` դեկտեմբերին, նախորդ տարվա համեմատ 3.3%-ով ավելի ներհոսք է ապահովվել:

– ՀՀ արժույթի փոխարժեքի ներկա մակարդակի ձեւավորման մյուս գործոնը օտարերկրյա ուղղակի ներդրումներն են, որոնք 2015 թ. արձանագրել են աճ: 2015 թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 17.5%-ով` հիմնականում Շվեյցարիայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, ինչպես նաեւ Ֆրանսիայի ու Արաբական Միացյալ Էմիրությունների ներդրողների հաշվին, մինչդեռ Ռուսաստանից ներդրումները զգալիորեն կրճատվել են:

Արդյունքում, շուկայում արտարժույթի կայուն առաջարկի ձեւավորումը, ինչպես նաեւ վերջին տարիներին իրականացված արդյունավետ դրամավարկային քաղաքականությունն ու ցածր գնաճի մակարդակի ապահովումը ստեղծել են հիմնարար միջավայր ՀՀ արժութային շուկայի կայունության համար, չնայած տարածաշրջանում տատանողականության կտրուկ ավելացմանը եւ դրանից ածանցվող արժեզրկման սպասումների տարածմանը: Միաժամանակ փաստենք, որ ԿԲ գործողությունները նպաստել են փոխարժեքի հիմնավոր սպասումների ձեւավորմանը, եւ, որպես արդյունք, հասարակությունն անհարկի խուճապով չպետք է արձագանքի տարածաշրջանային զարգացումներին, ինչը կարեւոր նախապայման է շուկայի կայունության համար:

ՀԱՅԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր

ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93