Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Մաս 1 – Հայկ Մնացականյան․ ԿԲ արժութային քաղաքականությունն ուղղված է ՀՀ դրամի հուսալիության ապահովմանը
18/02/2016 20:22
Կիսվել

Մաս 1 – Հայկ Մնացականյան․ ԿԲ արժութային քաղաքականությունն ուղղված է ՀՀ դրամի հուսալիության ապահովմանը

Ցանկացած երկրի արժութային համակարգի ձեւավորման եւ զարգացման կարեւորագույն գործոն է արժութային քաղաքականության եւ ռեժիմի ընտրությունը: Դա արժույթի հավասարակշռված փոխարժեքի հետագա ձեւավորման հիմքն է, ինչը կարեւոր նշանակություն ունի արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացման գործում եւ ստեղծում է անհրաժեշտ եւ բավարար հիմքեր տարբեր երկրների արժույթների իրական արժեքների համեմատման եւ փոխարկման համար: Պահանջն արդիական է ապրանքների եւ ծառայությունների, առեւտրի, կապիտալի միջազգային շարժի ապահովման համար: Փոխարժեքը հնարավորություն է տալիս համեմատելի դարձնել ազգային եւ միջազգային շուկաներում ձեւավորվող գները, ինչպես նաեւ ազգային եւ օտարերկրյա արժույթով արտահայտված տարբեր մակրոտնտեսական ցուցանիշները: Ինչպես ցանկացած ապրանքի գին, արժույթի փոխարժեքը եւս արժույթի առաջարկի եւ պահանջարկի ազդեցության արդյունքում կարող է շեղվել կամ, այլ կերպ ասած, տատանվել իր արժեքային հիմքի շուրջ: Արժույթի առաջարկի եւ պահանջարկի հարաբերակցությունը պայմանավորված է մի շարք գործոններով, ընդ որում՝ դրանց մի մասն ուղղակիորեն կախված է երկրում իրականացվող տնտեսական քաղաքականությունից: Ազդող գործոնները փոխկապակցված են, եւ տարբեր իրավիճակներում կամ ժամանակահատվածներում դրանց մի մասը հանդես է գալիս որպես արժույթի փոխարժեքի ձեւավորման որոշիչ գործոն: Գրում է «Առավոտ» օրաթերթը։

ՀՀ կենտրոնական բանկի արժութային քաղաքականությունն ուղղված է ՀՀ դրամի հուսալիության ապահովմանը, կապիտալի շարժի, ինչպես նաեւ օտարերկրյա ներդրումների համար ազատ լողացող փոխարժեքի ռեժիմի հիմքի վրա բարենպաստ իրավատնտեսական դաշտի ստեղծմանը:

Համաշխարհային ֆինանսատնտեսական զարգացումների արդյունքում 2014-16 թթ. ԵՏՄ եւ մյուս տարածաշրջանների զարգացող երկրների արժույթները շարունակաբար ենթարկվել եւ ենթարկվում են արժեզրկման էական ճնշումների: Ի տարբերություն այլ արժույթների՝ ՀՀ դրամի փոխարժեքը դրսեւորում է համեմատաբար կայուն վարքագիծ, ինչը կարող է բացատրվել մի կողմից հիմնարար գործոններով, այն է` տնտեսական իրավիճակը ներկայացնող փոփոխականներով, մյուս կողմից՝ ԿԲ-ի վարած քաղաքականությամբ: Նշված ժամանակահատվածում ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է շուրջ 21%-ով, ինչը ամենափոքր ցուցանիշն է ԱՊՀ երկրներում (ներառյալ՝ Վրաստանը եւ Ուկրաինան): Դա այն դեպքում, երբ ԵԱՏՄ մյուս երկրներում՝ Ռուսաստանում, Ղազախստանում եւ Բելառուսում նույն ժամանակահատվածում արժեզրկումը գերազանցել է 100%-ը, իսկ, օրինակ, Ուկրաինայում՝ 200%-ը: Բարձր են արժեզրկման ցուցանիշները նաեւ մեր տարածաշրջանում՝ Ադրբեջանում այն կազմել է 102%, իսկ Վրաստանում՝ 42%: Հատկանշական է, որ նույն ժամանակահատվածում եվրոյի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ նվազել է շուրջ 23%-ով, ինչը համեմատելի է ՀՀ դրամի արժեզրկման մակարդակի հետ:

Բացի արժեզրկման ցուցանիշից՝ կարեւոր են նաեւ տատանողականության մակարդակը նկարագրող ցուցանիշները, որոնք բնութագրում են տվյալ տարադրամով պայմանավորված շուկայական ռիսկերը: Նշված ժամանակահատվածում այդ մեծությունների վերլուծությունը (օրինակ՝ վարիացիայի գործակիցը) ցույց է տալիս, որ ՀՀ դրամի տատանումները զգալիորեն ցածր էին մյուս երկրների արժույթների ցուցանիշներից. օրինակ՝ երեք անգամ ավելի ցածր, քան Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի արժույթների տատանողականությունը, եւ շուրջ երկու անգամ ավելի ցածր, քան Վրաստանինը եւ Ադրբեջանինը:

Մաս 2-ը կարդալու համար սեղմեք այստեղ։

ՀԱՅԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր

ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98