GENERAL MOTORS ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՐԱԾ ՎՆԱՍԸ ԿԱԶՄԵԼ Է 6 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Ամերիկյան խոշորագույն ավտոարտադրող General Motors ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն ընկերության կրած վնասը 2009թ. առաջին քառորդում կազմել է 6 մլրդ դոլար: Հաշվետու ժամանակահատվածում ընկերության հասույթը կրճատվել է 47%-ով և կազմել 22.4 մլրդ դոլար: Հիշեցնենք, որ GM ընկերությունը մինչև ընթացիկ տարվա հունիսի 1-ը կառավարությանը պետք է ներկայացնի վերակառուցման իր ծրագիրը, և եթե ամերիկյան կառավարությունը չհաստատի այդ ծրագիրը, ապա ընկերությունը կհայտարարվի սնանկ: