Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
Գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ժամկետների վերաբերյալ
23/02/2016 16:46
Կիսվել

Գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ժամկետների վերաբերյալ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ ընթացիկ տարվա փետրվար ամսին գրանցված բազմամյա նորմայից բարձր ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում գյուղատնտեսական որոշ աշխատանքներ անհրաժեշտ է կատարել  սովորականից փոքր-ինչ ավելի վաղ ժամկետներում: Մասնավորապես` հյուսիս-արևելքում (Նոյեմբերյանի, Իջևանի, Բերդի, Թումանյանի տարածաշրջաններում) և Սյունիքի հովիտներում (Մեղրու տարածաշրջան) անհրաժեշտ է առաջիկա մի քանի օրերի ընթացքում ավարտել պտղատու ծառատեսակների էտը և շարունակել խաղողի վազերի էտի աշխատանքները:

Արարատյան հարթավայրում պետք է արագացնել կորիզավոր պտղատեսակների էտը և սկսել նաև հնդավորների (խնձորենի, տանձենի, սերկևիլենի) էտի աշխատանքների կատարումը: Նախալեռնային գոտում խորհուրդ է տրվում սկսել կորիզավոր պտուղների էտը, իսկ 7-10 օր հետո` նաև հնդավորների էտը: Պտղատու ծառերի էտը պետք է ավարտել մինչև բողբոջների ուռչելը: Նշված  ժամկետում անհրաժեշտ է ծառերի բները մշակել կրակաթով (սպիտակեցնել կրի լուծույթով) և սնկային հիվանդությունների դեմ բուժել պղինձ պարունակող պատրաստուկով:

Փետրվարի վերջերին Արարատյան դաշտում կարելի է սկսել այգեբացը, վազերի բների բացումը, իսկ դրանից մի քանի օր հետո` էտի աշխատանքները (հատկապես մեծ տարածքների վրա): Խորհուրդ է տրվում այգեբացը կատարել օրվա առաջին կեսին (մինչ ժամը 14:00-ն), որպեսզի աչքերի խոնավությունը վերանա, և գիշերային բացասական ջերմաստիճանների դեպքում դրանք չվնասվեն:

Արարատյան հարթավայրում, բաց դաշտում, վաղահաս կարտոֆիլի տունկի համար լավագույն ժամկետը կլինի մարտի 5-ից մինչև 20-ը ընկած ժամանակահատվածը, իսկ վաղահաս կաղամբի սածիլումը նպատակահարմար է կատարել մարտի 20-ից հետո:

Արարատյան դաշտում բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքի և սածիլման աշխատանքները բաց բնահողում պետք է կատարել ապրիլի 25-ից հետո, երբ վերանում է ուշ գարնանային ցրտահարությունների վտանգը:

Խորհուրդ է տրվում ընթացիկ տարվա գարնան գյուղատնտեսական աշխատանքները կատարել նշված ժամկետներում, առանց ուշացումների ու ավելորդ շտապողականության:

Ջերմաստիճանային ռեժիմի հետագա հնարավոր կտրուկ փոփոխությունների դեպքում, ըստ անհրաժեշտության, նախարարության կողմից լրացուցիչ կտրվեն մասնագիտական համապատասխան ցուցումներ ու խորհուրդներ:

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83