Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Քեմբրիջը նպաստում է Երևանում տնտեսության զարգացմանը»
24/02/2016 17:11
Կիսվել

Քեմբրիջը նպաստում է Երևանում տնտեսության զարգացմանը»

«Հայկական հրաշքը». Քեմբրիջի համալսարանն անդրադարձել է «Լույս» հիմնադրամի գործունեությանը

Ամեն տարի հայկական «Լույս» հիմնադրամի միջոցով 100 հայ ուսանողներ կրթություն են ստանում աշխարհի լավագույն համալսարաններում, կանգնում են ամենատաղանդավոր գիտնականների կողքին և այդպիսով նպաստում են Հայաստանի և աշխարհի զարգացմանը: 2009 թվականին ստեղծված հիմնադրամին և դրա գործունեությանն է անդրադարձել բրիտանական հեղինակավոր Քեմբրիջի համալսարանի պաշտոնական կայքը՝ անվանելով այն հայկական հրաշք:

Կայքն ընդգծում է, որ հիմնադրամի տրամադրած կրթաթոշակների միջոցով հայ ուսանողներից ոմանք էլ կրթություն են ստացել հենց Քեմբրիջի համալսարանում, ինչի շնորհիվ «Քեմբրիջը նպաստում է Երևանում տնտեսության զարգացմանը»:

«Մենք ցանկանում ենք ստեղծել վստահ սերունդ, որը լայնախոհ է և մեծ երազանքներ ունի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատմում է «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը: Նա ընդծում է, որ Հայաստանը մշտապես բուռն պատմություն է ունեցել՝ նկատի ունենալով Օսմանյան կայսրությունում իրականացված Ցեղասպանությունը, Խորհրդային Միության անդամ դառնալը, դեռևս երիտասարդ անկախությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և տնտեսական ճգնաժամը: «Հայաստանը մշտապես ստիպված է եղել այդ պահին հակազդել և հնարավորություն չի ունցել ծրագրել նախապես: «Լույս» հիմնադրամը հնարավորություն է տալիս նոր սերնդին սփռել թևերն ու ծրագրավորել ապագան»,- նշում է Կարաասլանյանը:

Համալսարանի կայքը գրում է, որ «Լույս» հիմնադրամը 2009 թվականին հիմնել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ու այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հիմնադրամը վճարում է հայաստանցի կամ հայկական արմատներ ունեցող ուսանողների կրթության համար այն բանից հետո, ինչ նրանք սեփական ուժերով ընդունվում են աշխարհի առաջատար 10 համալսարաններից մեկը: «Հետաքրքիր է, որ հիմնադրամից օգտվող ուսանողները պարտավորված չեն վերադառնալ Հայաստան: Հիմնադրամն իր ուսանողներին դիտարկում է որպես «գլոբալ քաղաքացիներ», ովքեր պարտավոր չեն վերադառնալ Հայաստան& raquo;,- գրում է Քեմբրիջի համալսարանի կայքը:

«Մենք ցանկանում ենք այս ամենն ընկալել ոչ թե որպես ուղեղների արտահոսք, այլ ուղեղային շրջանառություն: Մենք կառուցում ենք հարուստ ցանց այնպիսի մարդկանց, ովքեր կարողանում են մտածել այլ կերպ: Դու պետք է ճանապարհորդես մտահորիզոնդ լայնացնելու համար»,- նշում է Կարաասլանյանը՝ փաստելով, որ հիմնադրամի հովանավորությամբ կրթություն ստացողների 70 տոկոսը մինչ օրս վերադարձել է Հայաստան:

«Լույս» հիմնադրամի վերաբերյալ ֆեյսբուքյան էջում իր տեսակետն է հայտնել նաև ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ ասելով. «Հպարտ եմ մեր «Լույս» հիմնադրամի ու ողջ աշխարհում մեր գիտնականների աշխատանքով և գրանցած հաջողություններով: Եկեք շարունակենք այս մեծ աշխատանքը: Այն արդյունքները, որոնք արդեն ունենք, ապշեցուցիչ են, և ես վստահ եմ, որ ավելի մեծ հաջողությունները դեռ առջևում են»:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41