
Ադրբեջանից հերթական նավթային ընկերությունն է հեռացել
Սինգապուրյան Petro Singapore Trading PTE Ltd նավթային ընկերությունը հայտարարել է Ադրբեջանում իր բաժանմունքը վերացնելու մասին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի հարկերի գծով նախարարության Vergiler գերատեսչական թերթը:
Petro Singapore Trading ընկերությունը ստեղծվել է 2010 թվականին, որի կենտրոնակայանը գտնվում է Սինգապուրում: Ընկերությունը զբաղվում է նավթի, գազի եւ նավթաքիմիական արդյունաբերության արտադրանքի առեւտրով:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են նավթի համաշխարհային գնանկումից հետո Ադրբեջանից բազմաթիվ արտասահմանյան ընկերությունների հեռանալու մասին: