Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես աջակցել է ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված երկարաժամկետ լայնամասշտաբ ծրագրերին
25/02/2016 17:54
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես աջակցել է ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված երկարաժամկետ լայնամասշտաբ ծրագրերին

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը միանում է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությանը (ՏՀՏԳՄ): Միության գլխամասային գրասենյակում կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և ՏՀՏԳՄ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը խոսել են կազմակերպությունների համագործակցության ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին:

ՏՀՏԳՄ-ն ստեղծվել է Հայաստանի ՏՀՏ մի շարք ընկերությունների նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով ներկայացնելու ոլորտի գործատուների իրավունքներն ու պաշտպանելու նրանց շահերը: Միությունը հնարավորություն կտա ամրապնդելու ՏՀՏ ոլորտի գործատուների միջև փոխադարձ հարգալից վերաբերմունքը, աջակցելու ՏՀՏ ոլորտի և բիզնես միջավայրին վերաբերվող օրենսդրության՝ ոլորտի փոփոխվող պահանջներին համապատասխանեցմանը, նպաստելու փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, դրա գործունեության համար բարենպաստ պայմանների ձևավորմանը, ինչպես նաև խթանելու ՏՀՏ ոլորտում ձեռներեցության զարգացմանն ու նոր կազմակերպությունների ստեղծմանը:

ՏՀՏ գործատուների միությունը կոչված է մեր երկրում այս ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր նախաձեռնելուն, ինչպես նաև նմանատիպ նախագծերի իրականացմանն աջակցելուն: ՎիվաՍել-ՄՏՍ-ի անդամակցությունը ՏՀՏ գործատուների միությանը կօգնի միության անդամներին համադրել ջանքերը ռազմավարական ծրագրերի իրականացման ուղղությամբ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես աջակցել է Հայաստանում տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված երկարաժամկետ լայնամասշտաբ ծրագրերին: Հաջողված նախագծերից են՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակը, ՏՀՏ փորձարարական ուսումնական ծրագրի շրջանակում՝  հանրակրթական 5 դպրոցում «Միկրոէլեկտրոնիկա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» և «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկաների ներդրումը, Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ՏՀՏ ուսումնական ծրագրերի արդիականացումը, Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադան և այլ ծրագրեր, որոնց համար մինչև 2016 թ. ներդրվել է շուրջ 735 միլիոն դրամ:

Միության գործունեության հիմնական թիրախներն են՝ ՏՀՏ և հարակից ոլորտների պահանջներին համապատասխանող կադրերի վերապատրաստումը, հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ՏՀՏ կրթական ծրագրերի՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցումը, տեղի և արտասահմանյան ներդրողների համար գրավիչ պայմանների ստեղծմանը նպաստելը, ինչպես նաև բիզնես և իրավաբանական խորհրդատվության տրամադրումը:

ՏՀՏ գործատուների միությունը պատրաստվում է իր առջև դրված խնդիրները և նպատակներն իրականացնել՝ համագործակցելով ՀՀ կառավարության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ՏՀՏ և հարակից ոլորտներում գործող կազմակերպությունների, միջազգային կառույցների և գործակալությունների, այլ երկրների պետական, հասարակական և ՏՀՏ կառույցների հետ:

«Ինչպես յուրաքանչյուր կազմակերպություն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի իր օրակարգը, առաքելությունն ու տեսլականը, համաձայն որոնց կայացվում են որոշումներ՝ Հայաստանում ՏՀՏ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերին մասնակցության, ներգրավվածության մեթոդների և աստիճանի վերաբերյալ: Հետադարձ հայացքով գնահատելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ և մասնակցությամբ իրականացված ազգային նշանակության երկարաժամկետ ծրագրերի արդյունքները՝ մենք համոզվում ենք, որ նպատակներին առավել արդյունավետ և արագ կերպով հասնելու համար համագործակցությունը չափազանց կարևոր է: ՏՀՏ  յուրաքանչյուր կազմակերպության մրցակցային առավելությունների մեկտեղումն ավելին է, քան առանձին առավելությունների գումարը: Ըստ մեզ՝ հենց դրանում է կայանալու ՏՀՏ գործատուների միության դերակատարումը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«ՏՀՏ գործատուների միությունն իր գործունեության կարճ ժամանակահատվածում ապացուցել է, որ հանդիսանում է էֆեկտիվ կառույց ՏՀՏ ոլորտի համախմբման, գործատուների շահերի պաշտպանության, մասնագիտական կարողությունների ընդլայնման բնագավառում: Շատ պատվաբեր և  պարտավորեցնող է ՎիվաՍել-ՄՏՍ-ի անդամակցությունը մեր միությանը: Դա կնպաստի ոլորտի գործատուների կոնսոլիդացիային և նոր ուժ կհաղորդի միության կողմից իրականացվող ծրագրերին: Միությունը պատրաստ է համագործակցել բոլորի հետ, ում նպատակը ՏՀՏ և հարակից ոլորտների գործատուների շահերի պաշտպանությունն է, Հայաստանի ՏՀՏ ոլորտի թռիչքաձև և երկարատև զարգացումը,  համաշխարհային շուկայում իր ուրույն տեղի հաստատմամբ»,-ասել է միության նախագահ Արմեն Բալդրյանը։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45