
Կառավարությունում շարունակվում են Հարկային նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկումները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են ՀՀ Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները՝ շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են կոնկրետ հարկատեսակների, ինչպես նաև վարչարարության ընթացակարգերի և մեխանիզմների վերաբերյալ առաջարկվող փոփոխությունները: Հարցի առնչությամբ ներկայացվել են մի շարք առաջարկություններ և դիտարկումներ, արծարծվել են տնտեսական ակտիվության խթանման և տեղական արտադրության զարգացման վրա հնարավոր ազդեցությանը վերաբերող հարցեր: