Աշխարհ

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ԱՄՆ 25 «ԱՄԵՆԱԼԱՎ» ԵՎ «ԱՄԵՆԱՎԱՏ» ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
08/05/2009 10:28
Կիսվել

ԱՄՆ 25 «ԱՄԵՆԱԼԱՎ» ԵՎ «ԱՄԵՆԱՎԱՏ» ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է ԱՄՆ 25 «ամենալավ» և «ամենավատ» աշխատանքների ցուցակը:

Հիմնվելով 2008թ. մասնագիտական զբաղվածության և աշխատավարձերի սահմանաչափերի վերաբերյալ ԱՄՆ կառավարության  հրապարակած վիճակագրական տվյալների վրա Forbes-ը գրում է, որ ԱՄՆ-ում ամենաբարձր աշխատավարձերը ստանում են բժշկության ոլորտում զբաղված մասնագետները, իսկ սննդի պատրաստման և սպասարկման ոլորտում աշխատողների վարձատրությունն ամենացածրն է:

Բժիշկության ոլորտի մասնագետները, մասնավորապես վիրաբույժները, որոնց միջին տարեկան աշխատավարձը 2008թ. աճել է 8℅-ով  և կազմում է մոտ 206.770 հազար դոլար, գլխավորում են  ԱՄՆ ամենաբարձր վարձատրվող մասնագետների ցուցակը: Նշենք նաև, որ ԱՄՆ-ում  «ամենալավ» աշխատանքով ապահովված է շուրջ 47 հազար վիրաբույժ: Այսպիսով, ԱՄՆ ամենաբարձր վարձատրվող մասնագետների ցուցակի առաջին 9 հորիզոնականները զբաղեցնում են բժշկության տարբեր ուղղություններում մասնագիտացված բժիշկներ: Պետական և մասնավոր հատվածում գործող ընկերությունների գործադիր տնօրենները, որոնց միջին տարեկան աշխատավարձը 2008թ. ընթացքում աճել է 6 ℅-ով և կազմում է 160.440 դոլար, հայտնվել են ամենաբարձր վարձատրվող մասնագետների ցուցակի 10-րդ տեղում:

25 լավագույն աշխատանքների ցուցակում են հայտնվել նաև հոգեբանները, որոնց միջին տարեկան աշխատավարձը կազմում է 154.050 դոլար, փոստաբանները` 124.750 դոլար միջին տարեկան աշխատավարձով, ինչպես նաև բնական գիտությունների մասնագետները (123.140 դոլար), նավթային ինժեներները (119.140 դոլար), ինֆորմացիոն համակարգերի մենեջերները (118.710 դոլար): Ֆինանսական մենեջերները, 110.640 դոլար միջին տարեկան աշխատավարձով, զբաղեցնում են ցուցակի 23-րդ տեղը: Նրանց հաջորդում են վաճառքի գծով մենեջերները (110.390 դոլար), իսկ  25 լավագույն վարձատրվող աշխատանքների ցուցակը եզրափակում են օդային տրասպորտը կարգավորող մասնագետները, որոնց միջին տարեկան աշխատավարձը կազմում է 108.090 դոլար:

ԱՄՆ ամենացածր վարձատրվող մասնագետների ցուցակը գլխավորում են սննդի պատրաստման, ներառյալ նաև արագ սսնդի ոլորտում աշխատողները, որոնց միջին տարեկան աշխատավարձը 2008թ. աճել է 4.2℅-ով և կազմում է 17.400 դոլար: Այս ցուցակում են հայտնվել նաև գանձապահները, խոհարարները, սպասարկման տարբեր ոլորտներում զբաղված մասնագետներ: «Ամենավատ» աշխատանքների ցուցակը եզրափակում են բարմենները, որոնց միջին տարեկան աշխատավարձը կազմում է 20.460 դոլար:

Նշենք, որ նախորդ տարվա համեմատ 25 լավագույն և 25 վատագույն վարձատրվող աշխատանքների ցուցակում էական փոփոխություններ չեն գրացվել,  եղել են միայն որոշակի տեղափոխություններ:

ԱՄՆ կառավարության հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն միջին տարեկան աշխատավարձն ԱՄՆ-ում 2008թ. ընթացքում  աճել է մոտ  3.9℅-ով և կազմել 42.270 դոլար: Որոշ վերլուծաբանների կարծիքով միջին տարեկան աշխատավարձը կարող է աճել նաև ընթացիկ տարում, քանի որ բարձր պաշտոններում զբաղվածները, ովքեր ստանում են բարձր աշխատավարձեր, ֆինանսական ճգնաժամի պայմաններում կարողանում են պահպանել իրենց աշխատանքը, մինչդեռ ճգնաժամն անմիջապես անդրադառնում է միջին և ցածր մակարդակում աշխատողներին, որոնց  մեծ մասն արդեն իսկ ազատվել է աշխատանքից:

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69