Տնտեսական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Գյուղատնտեսության նախարարություն․ «Ժամանակակից ջերմատնային տեխնոլոգիաները» թեմայով սեմինար
09/03/2016 14:58
Կիսվել

Գյուղատնտեսության նախարարություն․ «Ժամանակակից ջերմատնային տեխնոլոգիաները» թեմայով սեմինար

Ս.թ. մարտի 10-ին` ժամը 10:00-ին «Դաբլթրի բայ Հիլթն» հյուրանոցում (հասցե` ք. Երևան, Գր. Լուսավորիչ 4/2) տեղի կունենա «Ժամանակակից ջերմատնային տեխնոլոգիաները» թեմայով սեմինար, որի կազմակերպիչներն են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, «Հայկական բերքի առաջմղման կենտրոն», «Ագրոտեխ» և ֆրանսիական «ՌիշելԳրուպ» ընկերությունները: Միջոցառմանը կմասնակցի և ողջույնի խոսքով հանդես կգա նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:

Սեմինարի նպատակն է  ջերմոցատերերին, ֆերմերներին և նոր ներդրողներին ներկայացնել Հայաստանի կլիմայական պայմաններին հարմարեցված նոր տիպի ջերմատները, դրանցում կիրառվող ջերմատնային ժամանակակից տեխնոլոգիաները:

Սեմինարին կմասնակցեն ջերմատնային տեխնոլոգիաների համաշխարհային առաջատար արտադրողներ ֆրանսիական Ռիշել Գրուպ (Richel Group), Ֆիննական Յարա Սուոմի Օյ (Yara Suomi Oy) հոլանդական Էնզա Զադեն (Enza Zaden), Մարդենկրո Բի Վի (Mardenkro B.V.), Պրիվա (Priva), իսրայելական Պասկալ Թեքնոլոջիս (Paskal Technologies) ընկերությունները:

Սեմինարին մասնակիցները կներկայացնեն նոր սերնդի կիսափակ ջերմատների մոդելներ, բարձրորակ պարարտանյութերը և դրանց կիրառման առանձնահատկությունները, ջերմատան ավտոմատ կառավարման և բերքատվության վերահսկման համակարգերը,  ջերմատներում ստվերարկման, լույսի ցրման համար կիրառվող ներկերի տեսականի, բարձր բերքատվություն ապահովող լոլիկի հատուկ սորտեր, սուբստրատներ,  ջերմատներում կիրառվող այլ տեխնոլոգիաներ որոնց ներդրումը հնարավորություն կտա ապահովել բարձր բերքատվություն, միջազգային շուկաներում արտադրանքի մրցունակ գին և բարձր որակ:

Սեմինարին հրավիրված են  նաև ոլորտի այլ պետական պաշտոնատար անձինք, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բանկերի ներկայացուցիչներ, ուսումնական և գիտահետազոտական կառույցների աշխատակիցներ, խոշոր և փոքր ջերմատնային տնտեսությունների ներկայացուցիչներ, ֆերմերներ, գյուղատնտեսներ, բույսերի պաշտպաններ, բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի մանրածախ վաճառք իրականացնող անձինք:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88