ԱՄՆ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԵՐԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ 74 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՊԻՏԱԼԻ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ամփոփել է ամերիկյան 19 բանկերում անցկացված սթրես-տեստերի արդյունքները և հայտարարել, որ 10 բանկ կարիք ունի 74 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ լրացուցիչ կապիտալի ներգրավման: Bank of America բանկը մասնավորապես պետք է ներգրավի 33.9 մլրդ դոլար լրացուցիչ կապիտալ, Wells Fargo բանկը `13.7 մլրդ դոլար, Citigroup բանկը կարիք ունի 5.5 մլրդ դոլար լրացուցիչ միջոցների, իսկ Morgan Stanley բանկը` 1.8 մլրդ դոլար: Նշենք նաև, որ ամերիկյան 9 բանկեր, ինչպիսիք են American Express, Bank of New York, BB&T, JPMorgan Chase բանկերը, ֆինանսական ճգնաժամը կարող են հաղթահարել առանց լրացուցիչ միջոցների ներգրավման: