Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Ազգային Ժողովում քննարկվում է ԵԱՏՄ-ից ֆիզիկական անձանց կողմից ներկրվող ավտոմեքենաներն ԱԱՀ-ից ազատելու հարցը
14/03/2016 22:20
Կիսվել

Ազգային Ժողովում քննարկվում է ԵԱՏՄ-ից ֆիզիկական անձանց կողմից ներկրվող ավտոմեքենաներն ԱԱՀ-ից ազատելու հարցը

Ազգային ժողովը սկսել է քննարկել Եվրասիական տնտեսական միության տարածքից ֆիզիկական անձանց կողմից ներկրվող ավտոմեքենաների վրայից ավելացված արժեքի հարկը հանելու օրենսդրական նախաձեռնությունը: «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց նախաձեռնության հեղինակ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: «Այս օրենսդրական նախաձեռնությունը, որը մենք մշակել ենք կառավարության հետ համատեղ, մեկ նպատակ է հետապնդում: Մենք առաջարկում ենք Եվրասիական տնտեսական միության տարածքից ֆիզիկական անձանց կողմից ներկրվող ավտոմքենաների վրայից հանել ավելացված արժեքի հարկը: Գիտեք, որ այս նախաձեռնությունն արդեն արժանացել է կառավարության հավանությանը, և հիմա մենք այն պետք է վավերացնենք խորհրդարանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Այվազյանը:

Անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարցադրմանը, թե ե՞րբ է օրենքն ուժի մեջ մտնելու, Վարդան Այվազյանն ասաց, որ այն ուժի մեջ կմտնի այն պահից, երբ ԱԺ-ում քվեարկությունից հետո ՀՀ նախագահը կվավերացնի և կհրապարակի: «Մենք այս նախագիծը քննարկելու ենք 24-ժամյա ռեժիմով: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ընթացք կստանան քննարկումները: Երբ մենք կվավերացնենք այս նախագիծը, այն կստորագրի նաև ՀՀ Նախագահը, որից հետո նախագիծը կհրապարակվի և կմտնի ուժի մեջ»,- ասաց Այվազյանը:

Էդուարդ Շարմազանովը հետաքրքրվեց նաև, թե ի՞նչ է լինելու այն քաղաքացիների հետ, ովքեր մինչ այս պահը ԵԱՏՄ-ից ավտոմեքենաներ են ներկրել և վճարել են ԱԱՀ, Վարդան Այվազյանն ասաց, որ քննարկվող օրենսդրական նախաձեռնությունը հետադարձ ուժ չի ունենալու: «Օրենքի այն տարբերակը, որը ես հիմա ներկայացնում եմ հետադարձ ուժ չի ենթադրում: Ինձ թվում է, որ մենք կառավարության հետ կքննարկենք այդ հարցը: Բոլոր դեպքերում մենք կարող ենք քննարկել այդ հարցը»,- նշեց Վարդան  Այվազյանը:

Պատգամավորը նաև հայտնեց, որ 2015թ. ընթացքում ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ տարածքից ներկրված մեքենաների ԱԱՀ գումարը կազմում է շուրջ 700 միլիոն ՀՀ դրամ: Նրա խոսքով՝ մարդիկ ավելի շատ նախընտրել են վճարել ամսեկան 20 հազար դրամ ու մեքենան վարել այլ համարներով, քան իրականացնել մասքազերծում:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02