Ֆինանսական

USD BUY - 371.00-0.50 USD SELL - 374.00-0.50
EUR BUY - 435.00-1.00 EUR SELL - 442.00+0.00
OIL:  BRENT - 94.99-0.79 WTI - 88.59-0.59
COMEX:  GOLD - 4806.60+0.77 SILVER - 79.95-2.94
COMEX:  PLATINUM - 2081.20+0.26
LME:  ALUMINIUM - 3564.50-2.17 COPPER - 13347.00+0.58
LME:  NICKEL - 18117.00-0.67 TIN - 50695.00+1.18
LME:  LEAD - 1962.00+0.49 ZINC - 3446.00+0.64
FOREX:  USD/JPY - 158.96+0.04 EUR/GBP - 1.1773+0.09
FOREX:  EUR/USD - 1.1773+0.09 GBP/USD - 1.3514+0.04
STOCKS RUS:  RTSI - 1152.97+2.19
STOCKS US: DOW JONES - 49442.56-0.01 NASDAQ - 24404.39-0.26
STOCKS US: S&P 500 - 7109.14-0.24
STOCKS JAPAN:  NIKKEI - 58824.89+0.60 TOPIX - 3777.02+0.43
STOCKS CHINA:  HANG SENG - 26361.07+0.77 SSEC - 4082.13+0.76
STOCKS EUR:  FTSE100 - 10609.08-0.55 CAC40 - 8331.05-1.12
STOCKS EUR:  DAX - 24417.80-1.15
20/04/2026  CBA:  USD - 372.85-0.49 GBP - 503.98-0.96
20/04/2026  CBA:  EURO - 438.88-1.47
20/04/2026  CBA:  GOLD - 58385-76 SILVER - 950.84-1.25
Արժույթի միջազգային հիմնադրամն ու ՊԵԿ-ը կսերտացնեն համագործակցությունը
16/03/2016 19:49
Կիսվել

Արժույթի միջազգային հիմնադրամն ու ՊԵԿ-ը կսերտացնեն համագործակցությունը

ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը մարտի 16-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսի հետ: Խոսելով համակարգում գրանցված առաջընթացի մասին` միաժամանակ ՊԵԿ նախագահն ընդգծել է շարունակական զարգացման անհրաժեշտությունը և շեշտել այդ հարցում ԱՄՀ աջակցության կարևորությունը. «Հարկային ու մաքսային համակարգերն այն ոլորտներն են, որոնք նորագույն մոտեցումների տեղայնացմամբ պետք է ժամանակին համընթաց քայլեն` առկա հարցերին տալով հրատապ լուծումներ»: Հ. Հովսեփյանի հավաստմամբ, կոմիտեն պայքարարելու է չհարկվող շրջանառության դեմ` պահպանելով հարկային դաշտում հավասարության սկզբունքները. «Քայլեր ենք կատարելու իրական ՓՄՁ-ներին խոշոր բիզնեսից տարանջատելու ուղղությամբ` այդպիսով վերջիններին հնարավորություն ընձեռելով գործունեություն իրականացնել առավել կանխատեսելի բիզնես միջավայրում: Միաժամանակ դիտակետում է լինելու խոշոր բիզնեսը, որից պահանջվելու է գործել հավասար դաշտում»: ՊԵԿ նախագահը կարևորել է նաև ԱՄՀ ակտիվ ներգրավումն ԱԺ-ում քննարկվող հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ կառուցողական առաջարկներ ու նկատառումներ ներկայացնելու գործընթացում` համատեղ հստակեցումներ կատարելու առումով: Տերեսա Դաբան Սանչեսն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել` ընդգծելով, որ ՊԵԿ-ի և ԱՄՀ-ի միջև համագործակցությունը լինելու է շարունակական և երկուստեք ուշադրության կենտրոնում:

20/04/2026
դրամ
Դոլար (USD)
372.85
-0.49
Եվրո (EUR)
438.88
-1.47
Ռուբլի (RUR)
4.9588
+0.0651
Լարի (GEL)
138.62
-0.22
58385
-76
Արծաթ
950.84
-1.25