Պաշտոնական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 411.50-0.50 EUR SELL - 416.50-2.50
OIL:  BRENT - 98.70-1.96 WTI - 89.31-2.86
COMEX:  GOLD - 4067.60+0.52 SILVER - 58.66+1.49
COMEX:  PLATINUM - 1604.10+0.76
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.84+0.03 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3319+0.05
STOCKS RUS:  RTSI - 874.26+1.44
STOCKS US: DOW JONES - 51947.25+0.46 NASDAQ - 24975.82-0.64
STOCKS US: S&P 500 - 7411.98+0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 64611.15-2.73 TOPIX - 4011.31-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 24963.23-0.98 SSEC - 3814.20-1.61
STOCKS EUR:  FTSE100 - 10736.23+0.91 CAC40 - 8372.28+0.88
STOCKS EUR:  DAX - 25099.00+1.36
24/07/2026  CBA:  USD - 365.87-0.08 GBP - 487.41-1.72
24/07/2026  CBA:  EURO - 416.43-0.86
24/07/2026  CBA:  GOLD - 47580-1307 SILVER - 690.02-8.15
Նախագահը պետական բարձր պարգեվներ է հանձնել մի շարք բարերարների
22/03/2016 22:41
Կիսվել

Նախագահը պետական բարձր պարգեվներ է հանձնել մի շարք բարերարների

Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև բարեգործական ակտիվ գործունեության համար, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի գործադիր մարմնի և հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչներին, մի շարք անհատ բարերարների այսօր պարգևատրել է պետական բարձր պարգևներով:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվել է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Լևոն Սարգսյանը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝ «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Շահե-Հակոբ Կարամանուկյանը: Երախտագիտության մեդալի են արժանացել բարերար Սարգիս Կազանչյանը, Վիգեն Չանփարջին, Արթին Վարդանյանը և Արուշ Եսայանը:

ՀՀ Նախագահի նստավայրում երեկոյան տեղի ունեցած պարգևատրման արարողությանը Հանրապետության Նախագահը հանձնել է պարգևները, շնորհավորել պարգևատրվածներին և հայրենանվեր ձեռնարկումների համար շնորհակալություն հայտնել բարերարներին ու բոլոր նրանց, ովքեր որևէ մասնակցություն են ունեցել «Փյունիկ» հիմնադրամի գործունեությանը: Նշելով, որ հիմնադրամը անցած տարիների ընթացքում տարբեր ոլորտներում բարեգործական բազմաթիվ ծրագրերի իրականցման նպատակով զգալի միջոցներ է ներդրել, որն արդեն մոտենում է հարյուր միլիոն ԱՄՆ դոլարի սահմանին, Հանրապետության Նախագահը կարևոր է համարել ոչ այնքան այն, թե որքան գումարներ են ծախսվել, այլ «Փյունիկ»-ի հոգաբարձուների խորհրդի, անդամների, համակիրների կամեցողությունն ու շատ որոշակի գործերով ակտիվ մասնակցությունը մեր երկրի խնդիրների լուծմանը: Սերժ Սարգսյանը հատուկ շնորհակալություն է հայտնել «Փյունիկ»-ի համահիմնադիր, բարերար Գաբրիել Չենբերջյանին՝ պետության զարգացմանն ուղղված ծրագրերին անձնական միջոցներից կատարած հատկացումների, նվիրվածության և մշտապես Հայրենիքին օգտակար լինելու պատրաստակամության համար:

Իր խոսքում Նախագահը բարձր է գնահատել մեր երկրում սոցիալական պատասխանատվություն ունեցող բոլոր կազմակերպությունների, գործարարների կամավոր բարեգործական ձեռնարկները՝ ընդգծելով, որ նրանք, հիրավի, կարևոր ու մեծ գործ են կատարում:

«Փյունիկ» հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Նալջյանը հակիրճ ներկայացնելով «Փյունիկ»-ի անցած ուղին և գործունեությունը՝ նշել է, որ սփյուռքահայ բարերար Գաբրիել Չենբերջյանի և ՀՀ Հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանի կողմից հիմնված «Փյունիկ» հիմնադրամը դեռևս 1998 թվականից բարեգործական ծրագրեր է իրականացրել սփյուռքի հայկական գաղթօջախներում:

Ավելի ուշ՝ 2008 թվականից «Փյունիկ» հիմնադրամը լայն թափով լծվել է բարեգործությանը՝ կրթության, մշակույթի, արվեստի, սոցիալական ապահովության և առողջապահության ոլորտներում: «Ստեղծման օրվանից մինչ օրս հիմնադրամի գլխավոր առաքելությունն է եղել և շարունակում է մնալ մարդկային ռեսուրսների մեկտեղումը և դրանց արդյունավետ օգտագործումը՝ հօգուտ մատաղ սերնդի զարգացման և դաստիարակման:
Իրավամբ կարելի է «Փյունիկ» հիմնադրամի վերջին շրջանի ամենամեծ ձեռքբերումը համարել Արցախում՝ Գանձասարի վանական համալիրում, հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցված «Մեսրոպ Մաշտոցի» անվան մատենադարանի մասնաճյուղը, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 2015 թվականի նոյեմբերին: Հիմնադրամի միջոցներով վերանորոգվել և վերակառուցվել է Կոմիտաս վարդապետի անվան ինստիտուտ -թանգարանը:

«Փյունիկ» հիմնադրամն աջակցում է նաև «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին: Արդեն յոթ տարի է, ինչ հիմնադրամը ֆինանսավորում է Գյումրիի երաժշտական կյանքի վերածնունդը խորհրդանշող երաժիշտ կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ փառատոնը»,-նշել է հիմնադրամի գործադիր տնօրենը:

24/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.87
-0.08
Եվրո (EUR)
416.43
-0.86
Ռուբլի (RUR)
4.6763
+0.0228
Լարի (GEL)
139.27
-0.04
47580
-1307
Արծաթ
690.02
-8.15