Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ՎիվաՍել-ՄՏՍ. գործարկվել է «Viva» սակագնային պլանների շարքը
23/03/2016 18:00
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. գործարկվել է «Viva» սակագնային պլանների շարքը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է ձայնային և տվյալների փոխանցման ծառայություններ ներառող նոր, հարմարավետ ու մատչելի սակագնային պլանների շարք, որը բաժանորդներին թույլ կտա զգալիորեն օպտիմալացնել հաղորդակցման ծախսերը: «Viva» սակագնային պլանների շարքն առավելագույնս հարմարեցված է այն բաժանորդների հաղորդակցման պահանջներին, որոնց անհրաժեշտ են ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների մատչելի փաթեթներ՝ մեկ սակագնային պլանի շրջանակում:

Ֆիքսված գումարի դիմաց բաժանորդը ստանում է խոսելաժամանակ դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի, ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 ֆիքսված ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա, SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն և, իհարկե՝ շարժական գերարագ ինտերնետ:

«Viva» սակագնային պլանների առանձնահատկությունն այն է, որ բաժանորդն առաջարկվող տարբերակներից կարող է ընտրել իր հաղորդակցման կարիքներին առավելագույնս համապատասխանողը՝ ներառված ներցանցային, դեպի այլ ցանցեր և արտերկիր խոսելաժամանակի, գերարագ ինտերնետի նախընտրելի ծավալով, SMS հաղորդագրությունների նախընտրելի քանակով, և այս ամենը՝ մատչելի գումարի դիմաց: Բացի այդ, «Viva» սակագնային պլանի ցանկացած բաժանորդ կարող է հեշտությամբ անցում կատարել մեկ սակագնային պլանից մյուսին, ինչպես նաև, ըստ նախընտրության՝ վճարել նախքան ծառայություններն օգտագործելը կամ օգտագործելուց հետո: Այսպիսով` նոր սակագնային պլանների շարքը վերացնում է սակագնային պլանների հետվճարային և կանխավճարային տարբերակների որոշակի սահմանափակումները:

Նոր սակագնային պլանների շարքն առավել ճկուն է և ունի օգտագործման համար ավելի պարզ կառուցվածք: Ստեղծված լինելով բաժանորդների հաղորդակցման պահանջների ուսումնասիրության արդյունքում՝ այն իսկապես արտացոլում է տարբեր ծավալի ձայնային և տվյալների փոխանցման ծառայություններ օգտագործող և այդ ծառայությունների համար տարբեր բյուջե նախատեսող բաժանորդների կարիքները:

Սակագնային շարքի կոմերցիոն մեկնարկի օրը համընկել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի՝ սպասարկման կենտրոն կատարած հերթական այցելության հետ: Այս անգամ նա այցելել էր Արտաշատի սպասարկման կենտրոն:

««Viva» սակագնային պլանների շարքը ձայնային ծառայություններն ու շարժական ինտերնետը մեկ փաթեթում առաջարկելու նոր մոտեցում է: Սակագնային պլանների նոր շարքը ճկուն է և առավելագույնս հարմարեցված բաժանորդի կարիքներին: Հարկ է նշել, որ բաժանորդն, ըստ նախընտրության, կարող է վճարել նախքան ծառայություններն օգտագործելը կամ օգտագործելուց հետո: Այսպիսով, նոր սակագնային պլանների շարքը վերացնում է սակագնային պլանների հետվճարային և կանխավճարային տարբերակներին բնորոշ  սահմանափակումները: «Viva»-ի մյուս առավելությունն էլ այն է, որ բաժանորդը ցանկացած ժամանակ կարող է մեկ տարբերակից անցում կատարել մյուսին՝ իր հայեցողությամբ և առանց սպասարկման կենտրոն այցելելու»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Խոսելով մարզային սպասարկման կենտրոն այցելելու նպատակների մասին՝ Ռալֆ Յիրիկյանը նշել է. «Մարզային գրասենյակներ կատարվող այցելությունները նորություն չեն: Այցելում և շարունակելու եմ այցելել անսպասելիորեն, առանց նախազգուշացնելու, նաև՝ որպես հաճախորդ: Հաճախակի այցելությունների, հանդիպումների, ինչպես նաև վերաորակավորման դասընթացների նպատակն աշխատակիցների շրջանում այն համոզման շարունակական արմատավորումն է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման ոլորտի աշխատակիցը գտնվում է «առաջին գծում»  և պատասխանատու է ընկերության վարկանիշը բարձր պահելու համար, ինչպես օլիմպիական մարզիկը՝ երկրի համբավը բարձր պահելու համար»:

«Viva» սակագնային պլաններով տրամադրվող փաթեթներ․

Viva 1500 – ակտիվացման գին՝ 1500 դրամ, ներցանցային խոսելաժամանակ՝ 1500 րոպե, խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա*՝ 0, SMS՝ դեպի ՀՀ բջջային ցանցեր՝ 150, ինտերնետ՝ 1000 ՄԲ։

Viva 2500 – ակտիվացման գին՝ 2500 դրամ, ներցանցային խոսելաժամանակ՝ 2500 րոպե, խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա*՝ 0, SMS՝ դեպի ՀՀ բջջային ցանցեր՝ 250, ինտերնետ՝ 2000 ՄԲ։

Viva 3500 – ակտիվացման գին՝ 3500 դրամ, ներցանցային խոսելաժամանակ՝ 3500 րոպե, խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա*՝ 50, SMS՝ դեպի ՀՀ բջջային ցանցեր՝ 250, ինտերնետ՝ 3000 ՄԲ։

Viva 5500 – ակտիվացման գին՝ 5500 դրամ, ներցանցային խոսելաժամանակ՝ 5500 րոպե, խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա*՝ 200, SMS՝ դեպի ՀՀ բջջային ցանցեր՝ 250, ինտերնետ՝ 5000 ՄԲ։

Viva 7500 – ակտիվացման գին՝ 7500 դրամ, ներցանցային խոսելաժամանակ՝ 7500 րոպե, խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա*՝ 350, SMS՝ դեպի ՀՀ բջջային ցանցեր՝ 350, ինտերնետ՝ 10 000 ՄԲ։

* (համարահավաքման ձևաչափ՝ 77 00 [երկրի կոդ] [հեռախոսահամար])

Սպառելուց հետո օգտագործվող ծառայությունների սակագների, նախընտրած փաթեթին միանալու հրահանգների և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Օպերատորի նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք ֆեյսբուքյան էջին https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91