TOSHIBA ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՐԱԾ ՎՆԱՍԸ ԿԱԶՄԵԼ Է 3,49 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Միկրոսխեմաներ և էլեկտրոնիկա արտադրող ճապոնական խոշորագույն Toshiba Corp. ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն 2008-2009 ֆինանսական տարվա ընթացքում ընկերության կրած վնասը կազմել է 3,49 մլրդ դոլար: Նախորդ ֆինանսական տարվա արդյունքներով ընկերության զուտ շահույթը կազմել էր 1,29 մլրդ դոլար:
Ընկերության վաճառքի ընդհանուր ծավալները հաշվետու տարվա ընթացքում կրճատվել են 13%-ով և կազմել 67,58 մլրդ դոլար: Toshiba ընկերությունը հիմնական ֆինանսական ցուցանիշների անկումը բացատրում է համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում պահանջարկի կրճատմամբ: Նշենք, որ 2009թ. առաջին եռամսյակում ընկերության կրած վնասը կազմել է 1,87 մլրդ դոլար, իսկ վաճառքի ծավալները կրճատվել են 20%-ով և կազմել 16,97 մլրդ դոլար: